Գիտե՞ք արդյոք, որ կենցաղային տեխնիկան «գաղտնի» կյանք է վարում և շարունակում է աշխատել, անգամ եթե սեղմել եք «OFF» կոճակը:
Հեռախոսի լիցքավորիչը
Հեռախոսը լիցքավորիչը շարունակում է էլեկտրաէներգիա ծախսել, նաև այն դեպքում, երբ միացված չէ հեռախոսին, չնայած այդ սարքը շատ քիչ էներգիա է ծախսում, բայց այնուամենայնիվ ծախսում է, օրը 1,2 Вт
Թվային հեռարձակման սարք
Թվային հեռարձակման սարքերը շարունակում են աշխատել հերթապահ վիճակում և ծախսում են 22 Вт:
Հեռուստացույց
Սեղմելով «OFF» կոճակը,հեռակառավարման վահանակի վրա, դեռևս չի նշանակում, որ հեռուստացույցը էներգիա չի ծախսում, այդ վիճակում հեռուստացույցը ծախսում է օրը 24 Вт :
Համակարգիչներ և նոթբուքեր
Համակարգիչները և նոթբուքերը շարունակում են էներգիա ծախսել, անգամ եթե սարքերը միացված չեն: Ծախսում են օրը 96 Вт:
Թայմերով տեխնիկան
Այնպիսի աննշան դետալ, ինչպիսին է թայմերը, ծախսում է օրական 108Вт:
Հնարավոր է, որ այս թվերը այնքան էլ տպավորիչ չեն, կամ էլ ինչ որ մեկին խիստ մտահոգեցին, այնուամենայնիվ պետք է իմանալ, որ սարքերը պետք է անջատել վարդակից, հարկ չկա վճարել այն էներգիայի համար, որը նպատակին չի ծառայել:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն