Ձեռքերը, ինչպես դեմքը, մշտապես խնամքի կարիք ունեն, դրանք կնոջ այցեքարտն են: Կարելի է շաբաթվա ընթացքում տրամադրել 10 րոպե և համապատասխան դիմակներ օգտագործել և ձեռքերը հիանալի տեսք կունենան:
Մեր ձեռքերը, կարելի է ասել, ամենատուժված հատվածներից են, մենք ամեն ինչ անում ենք ձեռքերով և ձեռքերի մաշկը ամենախոցելի հատվածներից է, Եվ չխնամելու և անտեսելու հետևանքով ձեռքերի մաշկը կոպտանում է, ի հայտ են գալիս պիգմենտային հետքեր:
Տնային պայմաններում պատրաստվող այս դիմակը տարիքային սահմանփակում չունի,
Բաղադրիչներ
2 ճաշի գալ աղ (ցանակալի է ծովի)
2 ճաշի գդալ սոդա
3 ճշի գդալ դեմքի փրփուր կամ լվացվելու գել
Եթե պատրաստվում է չոր ձեռքերի համար, ապա պետք է ավելացնել մեկ թեյի գդալ բուսայուղ:
Եթե օգտագործվում է ծովի աղ, այն պետք է մանրացնել սրճաղացի օգնությամբ: Իրար միացնել աղը, սոդան, փրփուրը և լավ խառնել, որպեսզի ստացվի թթվասերի թանձրության զանգված: Պատրաստ դիմակը քսել ձեռքերին, մատների ծայրից մինչև արմունկը, թեթև մերսող շարժումներով, հատուկ ուշադրություն դարձնելով կուտիկուլայի հատվածին: Քսել ձեռքերին բոլոր կողմերից 10 րոպե, այնուհետև լվանալ տաք ջրով: Արդյունքը հաճելիորեն կզարմացնի:
Բացի ձեռքերը թարմացնելուց երրորդ չորրորդ անգամից հետո մազերը կդադարեն աճել:
Ձեռքերի մաշկը գեղեցիկ երանգ կստանա, պիգեմնտային հետքերը կանհետանան, կվերանան կոշտուկները, մաշկը կլինի փափուկ և հարթ և կուտիկուլայի հեռացումը չի լինի ցավոտ:
Այս պրոցեդուրան պետք է կրկնել շաբաթական մեկ անգամ ավելի հաճախ խորհուրդ չի տրվում, քանի որ այն շատ հզոր միջոց է և պետք է զգուշությամբ կիրառել:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն