Արտաքինից շատ համեստ ու չափերով փոքրիկ ոսպի ամեն մի հատիկն իսկապես գանձ է: Երկաթի հետ մեկտեղ այն պարունակում է ֆոսֆոր, մագնիում, կալիում պղինձ, В խմբի վիտամիններ և այլ կարևոր բաղադրիչներ, լավացնում է նյութափոխանակությունը, կարգավորում է զարկերակային ճնշումը, իջեցնում է այտուցները:
Ոսպը կանոնավորում է աղիների աշխատանքը, քանի որ պարունակում է նաև բջջանք և պեկտին: Առաջինը խթանում է մարսողական համակարգի աշխատանքը, երկրորդը օրգանիզմից դուրս է բերում տոքսինները:
Ոսպը մեզ տալիս է բիոֆլավոնոիդներ, որոնք հանդիսանում են ակտիվ բուսական բաղադրիչներ, որոնք նվազեցնում են խոլեստերինի և շաքարի մակարդակը արյան մեջ, բարձրացնում են իմունիտետը:
Հղիներին և կերակրող մայրիկներին շաբաթվա ընթացքում ոսպի օգտագործումը բավարար կլինի 2 անգամ, ավելի հաճախակի խորհուրդ չի տրվում:
Երեխաներին ոսպ կարելի է տալ 2-3 տարեկանից, լավ կլինի այն միացնել բանջարեղենի հետ:
250 գ ոսպը պարունակում է 84% երկաթ, 38 %՝ ֆոսֆոր, 32 % ՝ սպիտակուց, 30%՝ В1, РР վիտամիններ:
Ոսպից պատրաստվում են շատ համեղ կոտլետներ, աղցաններ, ապուրներ, շիլաներ, այն շատ արագ է եփվում:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն