Քաղցկեղը մեր ժամանակների ամենասարսափելի հիվանդություններиց է: Շատ բժիշկներ իրենց կյանքը նվիրել են քաղցկեղի դեմ դեղորայքների որոնման գործին, փորձում են գտնել այլընտրանքային բնական միջոցներ, որոնք կփոխարինեն քիմիաթերապիային և ռադիացիային:
Կուբայում մի խումբ գիտնականներ հայտնագործել են քաղցկեղի դեմ պատվաստանյութ, որը շուրջ 4000 մարդու կյանք է փրկել:
Համաշխարհային գիտական աշխարհը խիստ տպավորված է այս հայտնագործությամբ, ենթադրվում է, որ հնարավոր է, գտնվել է այդ մահացու հիվանդության դեմ միջոցը:
Լուկրեցիա դե Էզուս Ռուբիլլո, 65 տարեկան, նա ընդունել է պատվաստանյութը և բավականին լավ ինքնազգացողություն ունի:
Պատվաստանյութը անհավանական արդյունք է ունեցել քաղցկեղի ուշ ստադիաներում: Այն չունի ոչ մի կողմնակի ազդեցություն:
Պատվաստանյութը ճնշում է սպիտակուցը, որը հայտնի է որպես աճի էպիդերմալ գործոն, որը հնարավորություն է տալիս քաղցկեղի բջիջներին աճել: CIMAvax պատվաստանյութը ուժեղացնում է իմունային համակարգի աշխատանքը և արագացնում է հակամարմինների արտադրումը, դրանով իսկ կանխելով քաղցկեղի աճը և թույլ չտալով հիվանդության տարածումը:
Պատվաստանյութը, հանում է քաղցկեղի ախտանշանները և մեղմում է ցավը, մի քանի թերապիաներից հետո հիվանդներիի մոը նկատվել է քաշի ավելացում և կենսունակության բարձրացում: Պատվաստանյութն արդեն կիրառվում է այնպիսի երկրներում ինչպիսիք են Բոսնիա և Հերցեգովինան, Պարագվայը, Կոլումբիան, և Պերուն:
Կուբայի գիտնականները մեծ հույսեր ունեն, նրանք հուսով են, որ պատվաստանյութը կարող է բուժել կծքագեղձի, արգանդի, շագանակագեղձի քաղցկեղը և միաժամանակ շարունակում են հետազոտություններ կատարել քաղցկեղի այլ տեսակների դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն