Article image
«Չէի հրապարակի այս ամենը, եթե հաղորդումից փախչողի դերում մեր երկրի ԱԽ քարտուղարը չլիներ»

Ագնեսա Խամոյանի հրապարակումը.

«Նկարահանումից կես ժամ առաջ զանգ եմ ստանում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մամուլի խոսնակից` պարոն Գրիգորյանը չի կարող գալ, գործեր ունի: Իմ բոլոր առաջարկությունները, որ հարցազրույցը կարող ենք տեղափոխել ցանկացած այլ ժամի, ի վերջո, երեկոյան՝ 22:00-ին կարող ենք ուղիղ եթեր մտնել, մերժվում են:

Այս հարցազրույցի համար դեռ շաբաթներ առաջ եմ աշխատանք տարել, խոսել ենք անգամ հարցազրույցի թեմաների շուրջ՝ փոխհամաձայնության եկել / ի վերջո, խոսքը մեր երկրի անվտանգության մասին է/:


Ցավում եմ. եթերից կես ժամ առաջ, առանց որեւէ հիմնավոր պատճառաբանության ԽՈՍԵԼՈՒՑ հրաժարվելն առնվազն անլուրջ է, ՊԱՐՈՆԱ’ՅՔ:Չէի հրապարակի այս ամենը, եթե հաղորդումից փախչողի դերում մեր երկրի ԱԽ քարտուղարը չլիներ:

Իսկ հարցերն այնքան շատ են…»: