Article image
Փամփլիկ, փափուկ, անչափ համեղ բուլկիների բաղադրատոմս, որը տարիներ շարունակ գաղտնի էի պահում

Բաղադրիչներ

  • Խմորիչ մեկ տուփ
  • Ալյուր 600 գրամ
  • Կաթ 250 մլ
  • Ձվի դեղնուց 4 հատ
  • Կարագ 100 գ
  • Վանիլին 1 տուփ
  • Շաքարավազ 100 գ
  • Մի պտղունց աղ
  • Վրան քսելու համար

  • 1 ձվի դեղնուց
  • 2 ճ. գդալ կաթ
  • Պատրաստման եղանակը
    Տաք կաթի մեջ լուծել խմորիչը, ավելացնել 1-2 ճաշի գդալ շաքարավազ և 1-2 ճաշի գդալ ալյուր, լավ խառնել, թողնել տաք տեղում 15 րոպե, որպեսզի խմորիչն ակտիվանա

    Մյուս բոլոր բաղադրիչները խառնել և խմոր հունցել, խմորը հունցել բուսայուղով պատված  թասիկի մեջ, ալյուրը պետք է մաղելով ավելացնել: Ստացվում է փափուկ և ձեռքերին չկպչող խմոր: Դնել տաք տեղում, որպեսզի խմորը հասունանա:

    Երբ խմորը լավ բարձրանա, ձեռքով գնդեր անել և իրարից որոշակի հեռավորության վրա շարել  տապակի վրա:

    Տապակը դնել տաք տեղում, որպեսզի  գնդերը լավ բարձրանան և եզրերով իրար դիպչեն:

    Դեղնուցն ու կաթը (կարելի է փոխարինել սերուցքով)  խառնել և քսել գնդերի մակերևույթին:

    Թխել 20-25 րոպե 200 աստիճանի տակ:

    Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo