Article image
Հավերժ երիտասարդության բաղադրատոմսը. մի վատնեք ձեր գումարները գեղեցկության սրահների վրա

Արդյոք գիտե՞ք, որ հենց դոնդողն են իր ձգող հատկության շնորհիվ գեղեցկության սրահներում օգտագործում որպես մաշկը ձգելու «մեխանիկական» միջոց։ Այս փաստից ելնելով ստացվել է ձեր դեմքի հավերժ երիտասարդության կրեմի բաղադրատոմսը։ Դոնդողը հարթեցնում է մանր կնճիռները, փափկեցնում և սպիտակեցնում է մաշկը, բարելավում է արյան շրջանառությունը։

Դոնդողով քսուկ՝ կնճիռների դեմ

Խառնեք 1 թ.գ. ժելատինը, 100 մլ. ջուրը, 3 ճ.գ. մեղրը, 0.5 բաժակ գլիցերինը և 1 գրամ (դանակի ծայրով) սալիցիլաթթու։


Զանգվածով ամանը հանեք ջրից և սառեցրեք, անընդհատ հարելով, որպեսզի դոնդողանման կրեմ ստացվի։ Պատրաստի կրեմը քսեք մաշկին՝ քնելուց երկու ժամ առաջ, 20 րոպեով։ Կրեմի չներծծված մնացորդները մաքրեք անձեռոցիկով։Այս խառնուրդով ամանը դրեք տաք ջրի մեջ և խառնեք այնքան, մինչև զանգվածը համասեռ դառնա։

Ստացված կրեմը բավարար է մեկ ամիս օգտագործելու համար։ Պահպանել սառնարանի վերևի դարակում։ Վերևի շերտից այնքան կրեմ վերցրեք, որքան անհրաժեշտ է մեկ անգամվա համար, թողեք մի քիչ տաքանա, և քսեք դեմքին։

Աղբյուր