Article image
11 կանոն կնոջ առողջության համար. ձեր գինեկոլոգը կուզենար, որ դուք իմանայիք այս մասին

11 կանոն կանանց ինտիմ առողջության համար:

1. Պահպանակներ: Պահպանակները լավ պաշտպանում են վեներական հիվանդություններից և հղիությունից, պահպանում են pH-ի մակարդակը հեշտոցում: Դա շատ կարևոր է լավ բակտերիաների պահպանման համար: Դրանք օգնում են կանխել կաթնասնկախտի, միզուղիների վարակների, բակտերիալ վագինոզի առաջացումը:

2. Բամբակե ներքնազգեստ: Հեշտոցը միայն դա է նախընտրում: Բամբակը շնչում է և ներծծում խոնավությունը:
3. Սպորտ: Քեգելի վարժությունները որոշիչ դեր ունեն փոքր կոնքի հատակի մկանների ամրացման համար: Դրանք հիմնական դեր ունեն օրգազմի ժամանակ, նաև օգնում են վերահսկել միզապարկը:

4. Հունական յոգուրտ: Կենդանի մշակաբույսերով յոգուրտ ուտելը նպաստում է լավ բակտերիաների բազմանալուն:

Բայց այդ սննդում չափազանց շատ շաքարի պարունակությունը չեզոքացնում է դրական ազդեցությունը, նաև հեշտոցն ավելի ընկալունակ է դարձնում վարակների նկատմամբ:

5. Զննություն: Բժշկին ացելել պետք է ոչ միայն գանգատներ ունենալու դեպքում: Գինեկոլոգի այցելեք պահպանակների օգտագործման, պտղաբերության և սեքսի մասին խոսելու համար:

6. Խոնավություն: Երբ կինը որոշակի դեղեր է ընդունում, որոնցից են՝ անտիգիստամինները, հակադեպրեսանտները կամ հորմոնալ հակաբեղմնավորիչները, չորություն է առաջանում: Այն կարող է առաջանալ նաև հղիությունից հետո կամ դաշտանադադարից ոչ շատ առաջ: Սեքսից առաջ քսուք օգտագործեք: Այն նվազագույնի կհասցնի ցավը:

7. Ցնցուղել: Մոռացեք: Այդպես չանեք: Հեշտոցը կարողանում է ինքնամաքրվել: Ուսումնասիրությունների համաձայն՝ ներհեշտոցային միջոցների օգտագործումը մեծացնում է վարակների և բորբոքային հիվանդությունների առաջացման ռիսկը:

8. Հեծանվասպորտ: Հեծանիվ քշելիս կարող եք ցավ, ծակոց, թմրություն զգալ: Փափուկ և ազատ հագուստ կրեք: Այն անհարմարությունը նվազագույնի կհասցնի:

9. Հակաբիոտիկներ: Այդ հաբերը ոչնչացնում են որոշ լավ բակտերիաներ: Չեք կարող հրաժարվել բժշկի նշանակած հակաբիոտիկներից, պարզապես ձեր սննդակարգում հունական յոգուրտ ավելացրեք: Դա նվազեցնում է վնասը:

10. Սեռական հարաբերություն: Համոզվեք, որ զուգընկերը փոխում է պահանակը անալ սեքսից հեշտոցայինի անցնելիս: Գինեկոլոգների խոսքով՝ այդ գործողության բացակայությունը մեծացնում է վարակի առաջացման ռիսկը:

11. Օճառ: Ձեր նոր օճառը շատ լավն է, բայց ոչ հեշտոցի համար: Այն կարող է չորացնել զգայուն մաշկը: Պետք է դրանից հրաժարվել: Եթե ոչ՝ մանկական օճառ գնեք:

Աղբյուր