Article image
Բժիշկները նրան տվել էին ընդամենը 2 շաբաթվա կյանք և խորհուրդ տվեցին «հրաժեշտ» տալ հարազատներին, բայց այս փոքրիկը փրկեց նրա կյանքը

Երկու ամիս առաջ  այս կնոջ մոտ բժիշկներն ախտորոշեցին երիկամային անբավարարություն և նրան ընդամենը 2 շաբաթվա կյանք տվեցին:  Նա 92 տարեկան էր և նրանից չթաքցրին «ճշմարտությունը» և ասացին, որ կարող է հրաժեշտ տալ հարազատներին ու մտերիմներին:

Նա շատ սիրված էր, և հրազատների համար շատ ծանր էր այդ մտքի հետ համակերպվելը: Այդ ժամանակ նրա ծոռնուհիներից մեկը պատրաստվում էր  երեխա ունենալ և նա մեծ տատիկին խոստացավ դուստր ունենալու դեպքում նրա անունով կոչել երեխային, ուզում էր որ իր բալիկը տատիկի նման լինի:  Մինչև երեխայի ծնվելը  դեռ 3 ամիս կար: Բայց ի զարմամս բոլորի կինը  հայտարարեց, որ նա ցանկանում է ապրել մինչև այն պահը, երբ կկարողանա տեսնել ու գրկել այդ փոքրիկին:

- Ես կաղոթեմ Տիրոջը և նրան կխնդրեմ մի քանի ամսով երկարացնել իմ կյանքը, որպեսզի տեսնեմ այդ փոքրիկ  հրեշտակին:

Բոլորը  սկսեցին լաց լինել, քանի որ, կարծում էին, որ կնոջ այդ ցանկությունն անկատար կմնա:

Ի զարմանս բժիշկների և հարազատների, ծեր կնոջ վիճակը  սկսեց օրեցօր  լավանալ, բժիշկներն ապշած էին: չէին կարողանում բացատրել  կնոջ վիճակի մեջ այդպիսի փոփոխխությունը, նրանց պրակտիկայում դեռ նման բան չէր եղել:

Եվ իրոք, կինը տեսավ  այդ փոքրիկ հրեշտակին: Նա  դողդողուն ձեռքերով գրկեց փոքրիկին, շատ նուրբ համբուրեց ու նայելով հարազատներին ասաց.

- Ես պարելու եմ այս աղջկա հարսանիքին, կարծում եմ, որ արդեն գիտեմ, թե ում համար կարող եմ ևս քսան տարի պարել: Կարծում եմ դեմ չեք լինի:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն