Article image
Ես այլևս խանութից հաց չեմ գնում, շնորհիվ այս հիանալի և տնտեսող բաղադրատոմսի իմ սեղանին ամեն օր թարմ, անուշահոտ և տնական հաց կա

Պատրաստում ենք  տնական հաց,  ինչը կարող  ավելի անուշ լինել, քան տնական հացի համն ու բույրը

Փորձեք պատրաստել  այս տնական հացը, և կտեսնեք, թե այն որքան համեղ է, մատչելի: Ի դեպ, տնական հացը չի գիրացնում, որովհետև այն արագ հագեցնում է և տևական ժամանակ քաղցի զգացողություն չի լինում:

Բաղադրիչներ

2,5 բաժակ ալյուր առաջին տեսակի

Մեկ բաժակ ջուր

Երկու ճաշի գդալ շաքարավազ

Մեկ ճաշի գդալ բուսայուղ

Կես տուփ չոր խմորիչ

Մեկ թեյի գդալ աղ

 

Պատրաստման եղանակը

Այուրը մաղել: Ալյուրի մի մասը  և չոր բաղադրիչները լցնել առանձին թասի մեջ, ավելացնել  բուսայուղը,  լավ խառնել  սկզբում փայտե գդալով, այնուհետև ձեռքերով:

Ավելացնել  ջուրը և  անընդհատ խառնելով ավելացնել ալյուրի մյուս մասը,  որ ստացվի ձեռքերին չկպչող խմոր:

Խմորին  տալ գնդի ձև, պատել բուսայուղով, ծածկել սրբիչով  և թողնել տաք տեղում 1 ժամ:

Այնուհետև  սեղանին ալյուր շաղ տալ  և սեղանի վրա կրկին հունցել խմորը:

Տապակի վրա բուսայուղ քսել,  լցնել  խմորը. Կրկին պատել բուսայուղով  և  խմորի մակերևույթին մի քանի տեղ կտրվածքներ անել:

Թողնել ևս 40 րոպե, որից հետո թխել  200 աստիճանի տակ 30 րոպե:

Թխված հացի վրա ջուր շաղ տալ, ծածկել սրբիչով և թողնել սառչի:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն