Թոքի քաղցկեղը չափազանց վտանգավոր է, քանի որ այն գրեթե աննշան է ընթանում վաղ փուլերում: Շատերի մոտ այն բացահայտվում է միայն վերջին փուլում:
Այս տեսակի քաղցկեղից ավելի շատ մարդ է մահանում, քան քաղցկեղի մյուս բոլոր տեսակներից՝ միասին վերցրած:
Ռիսկի տակ են գտնվում ինչպես ծխողները, այնպես էլ չծխողները, բայց ծխողները կրկնակի ռիսկի տակ են:
Հիվանդության վաղ նշաններն են.
Սա առաջին և լուրջ նշանն է: Հազը պետք է դադարի մեկ կամ երկու շաբաթից, հակառակ դեպքում առանց հապաղելու դիմեք բժիշկի:
2. Հազի փոփոխություն
Սա հիմնականում ծխողներին է վերաբերվում: Եթե ձեր քրոնիկ հազը դառնում է ավելի հաճախակի, ավելի խռպոտ, արյունոտ, ապա անհապաղ դիմում եք բժիշկի:
3. Շնչառության փոփոխություն
Հիվանդությունը նեղացնում և արգելափակում է շնչառական ուղիները, և կարող է շնչարգելություն և շունչը կտրվելու զգացում առաջանա:
4. Ցավ կրծքավանդակում
Հիվանդության պատճառով կարող են ցավեր առաջանալ կրծքավանդակում, ուսերի և մեջքի հատվածում: Սա մետաստազներ ունեցող տեսակին է բնորոշ:
5. Խզզոցներ
Խզզոցները ինչպես բորբոքման, ալերգիայի, ասթմայի, այնպես էլ չարաբաստիկ հիվանդության նշաններ կարող են լինել:
6. Խռպոտ ձայն
Եթե ձայնի մեջ փոփոխություն կա, որը չի անցնում մեկ շաբաթ անց, ապա պետք արագ դիմել բժիշկի: Հիվանդությումը ախտահարում է նաև ձայնալարերը:
7. Քաշի կորուստ
Եթե քաշի կորուստը ուղեկցվում է այս նշաններից որևէ մեկի հետ, ապա պարտադիր պետք է անցնել հետազոտություն:
8. Ցավ ոսկորներում
Ցավը ուժգնանում է գիշերը կամ ակտիվ շարժման ընթացքում:
9. Գլխացավ
Այստեղ խուճապի մատնվել պետք չէ, բոլոր գլխացավերը չէ, որ դրա մասին են խոսում, բայց հետազոտություն անցնել պետք է:
10. Հաճախակի ինֆեկցիաներ
Մեծանում է բրոնխիտի, թոքաբորբի հաճախականությունը, քանի որ հիվանդությունը արգելափակում է շնչառական ուղիները:
11. Կլլման հետ խնդիրներ
Սա ուռուցքի ուղիղ արդյունքն է: Սա մեծացնում է ուտելիքի մնացորդի թափանցումը թոքեր, ինչպես նաև կարող է առաջացնել ջրազրկում:
12. Չկապակցված խոսք
Սա հիվանդության ամենավաղ նշաններից է: Հիվանդությունը ազդում է նյարդային համակարգի վրա, և չկապակցված խոսքը կարող է իհայտ գալ ինչպես բուժման, այնպես էլ բուժումից մի քանի տարի անց:
Ցանկացած կասկածի դեպքում անհապաղ դիմեք բժիշկի: Առողջ եղե՛ք:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն