Նվնվալու և մեր կյանքի վրա դրա վատ ազդեցության մասին շատ հանգամանալից խոսել են «Զարթուցիչ» թրեյնինգի հիմնադիր Գրիգոր Առաքելյանը և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Փոխիր կյանքդ» գրքերի հեղինակ Հրաչյա Մանուկյանը:
«Երկար ժամանակ աշխատելով անհատների և մարդկանց մեծ խմբերի հետ՝ վստահաբար կարող եմ ասել, որ եթե մեր ենթագիտակցության ու բնավորության միջից հանենք մի քանի հիմնական արգելակներ (тормоз), մեզ մոտ շատ բաներ կստացվեն շատ ավելի արագ և արդյունավետ»: Այսպես է կարծում «Զարթուցիչ» թրեյնինգի հիմնադիր Գրիգոր Առաքելյանը:
Մարդկանց մեծ մասի համար հաջողությունն այն է, երբ մեզ հաջողվում է ինչ-որ բան անել ոչ թե ահռելի ջանքերի և ռեսուրսների գնով, զգալի ծախսեր և կորուստներ ունենալով, այլ ընդհակառակը՝ նվազագույն ծախսերով ու հնարավորինս առանց կորուստների. հակառակ դեպքում ինչ իմաստ ունի այն, ինչի ձեռքբերման վրա ծախսվածն ավելի շատ է, քան արդյունքը։
Այս ամենի սկիզբը դրվում է դեռ մանկության տարիներին: Օրինակ, երբ երեխան ջերմում է ու սկսում է նվնվալ, ծնողները պատրաստ են առանց մտածելու «զոհաբերել» իրենց ունեցած լավագույն ռեսուրսները, որպեսզի երեխան իրեն լավ զգա (օրինակ՝ ձմեռվա համար պահված մուրաբան կամ վերջին գումարները): Իսկ երեխան դա լավ գիտի. չե՞ս ուզում դպրոց գնալ՝ մի՛ գնա, հեծանի՞վ ես ուզում՝ խնդիր չէ:
Ստացվում է՝ այդ տարիքից մեր ենթագիտակցության մեջ արդեն մտնում է, որ նվնվալը ցանկալիին հասնելու ամենահեշտ տարբերակն է, քանի որ այլ դեպքերում այդ ամենը պետք էր վաստակել: Իսկ երբ երեխան կազդուրվում է, արտոնություններից կարծես զրկվում է. կրկին պետք է առավոտյան շուտ արթնանալ, դպրոց գնալ, դասերին պատրաստվել, որոշակի պարտականություններ կատարել և այլ, և այլն:
Այն, ինչը փոքր տարիքում մեր ենթագիտակցություն մտնում է որպես ցանկալիին արագ և հեշտ հասնելու միջոց, հասուն տարիքում հակառակ ազդեցությունն է ունենում՝ դառնալով առաջ շարժվելու արգելք:
Մեր ենթագիտակցությունը, աշխատեցնելով հիշողությունը, փորձում է մեր ներսում աշխատեցնել վարքագծի այն ձևանմուշները, որոնք սերմանվել են մեր մեջ մանկուց (իզուր չեն ասում, որ փոքր տարիքում հեշտ է լեզու սովորել, և սովորածը պահպանվում է ողջ կյանքի ընթացքում, կամ մարդուն պետք է լողալ սովորեցնել մանկուց): Եվ երբ հասուն տարիքում մեր կյանքում ինչ-որ բան չի ստացվում, մեր ենթագիտակցությունը «հիշեցնում է» մեզ, որ պետք է նվնվալ:
«Նվնվալով՝ ենթագիտակցորեն մենք մեզ տեղափոխում ենք մանկական այն հոգեվիճակի մեջ, երբ ի վիճակի չենք գործելու և ցանկանում ենք, որ մեզ օգնեն»։
Այսպիսով հանգում ենք հետևյալ եզրակացություններին.
Այս ամենը պարզելուց հետո, մենք կարող ենք անել գիտակցված ընտրություն` նվնվալ ու լավագույն դեպքում ստանալ կարեկցանք կամ խղճահարություն, կամ որոշենք, թե
ինչ ենք ուզում ունենալ, մշակենք քայլեր ու հասնենք մեր նպատակներին:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն