Article image
Ինչի վրա կենտրոնանաս, այն էլ կներքաշես քո կյանք

Հանդիպում են երկու ընկեր: Ամեն մեկը սկսում է պատմել իր կյանքի, դժվարությունների մասին, ինչ են ձեռք բերել, ինչ կորցրել: Սակայն ընկերներից մեկը չափազանց շատ է խոսում իր կորուստների ու դժվարությունների մասին:

Լսելով ընկերոջ պատմությունը՝ մյուս ընկերը նրան ասում է.

-Ուշադիր հետազոտիր սենյակը, որտեղ հիմա գտնվում ենք և փորձիր հիշել բոլոր շագանակագույն իրերը:

Ընկերը մտքում պահում է բոլորը, իսկ դրանք շատ էին:

-Իսկ հիմա փակիր աչքերդ ու թվարկիր բոլոր կապույտ իրերը:

Ընկերը շփոթվեց.

- Բայց ես միայն շագանակագույնն եմ մտապահել:

-Բացիր աչքերդ և նորից նայիր, սենյակը լիքն է կապույտ իրերով:

Եվ իսկապես, սենյակը լիքն էր կապույտ իրերով:

Այդպես էլ կյանքում է. եթե փնտրես միայն շագանակագույն իրեր, ապա կգտնես դրանք: Եթե միայն բացասականն ես փնտրում, ապա դա էլ գտնում ես:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն