Article image
Մարդկանց 90%-ը սխալ են չափում զարկերակային ճնշումը, ահա թե ինչ սխալներ են դրանք և ինչպես է պետք չափել իրականում

Զարկերակային ճնշումը  չափելու համար պահանջվում է տոնոմետր:  Սակայն դրա առկայությունը բավարար չէ ճնշումը ճիշտ չափելու համար: Պետք է իմանալ ճնշումը ճիշտ չափելու կանոնները:

Ինչպես ճիշտ չափել ճնշումը

Ճնշումը չափելուց  առաջ 5 րոպե հանգիստը՝ պարտադիր պայման է:

  • Նստել աթոռին՝ մեջքով հենվելով հենակին, սա կարևոր է:Ճնշումը չափելուց կես ժամ առաջ  խուսափել ծխելուց,  սուրճի, թեյի,  կոլայի ընդունումից:
  • Թևը անշարժ դրված է սեղանին
  • Պետք է  լռություն պահպանել ճնշումը չափելու ընթացքում:

  • Պետք է փչովի պարկը  սրտի հետ նույն մակարդակի վրա լինի:
  • Ոտնաթաթերը հանգիստ դնել հատակին, ոտքերը չի կարելի այդ ընթացքում խաչել:

  • Նախքան ճնշումը չափելը  միզապարկը պետք է դատարկել:
  • Հագուստը չպետք է սեղմի ուսը:

  • Արդյունքները ճիշտ չեն լինի, եթե ճնշումը չափվի հագուստի վրայից:
  • Մի քանի անգամ մի չափեք ճնշումը,  պետք է դադար տալ 7-10 րոպե: Սակայն եթե ցանկանում եք կրկին չափել ճնշումը, ապա չափեք մյուս թևով, 10-15 միավորի  տարբերությունը նորմալ է:

    Արդյունքները ճիշտ չեն լինում  սուրճի, ալկոհոլի ընդունումից հետո , ծխելուց հետո, լցված միզապարկի դեպքում,  եթե մեջքը հենված չէ հենակին,  եթե ձեռքը  հենված չէ հարթ մակերևույթի վրա:

    Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo