Article image
Բրինձը կօգնի ձեզ ազատվել կնճիռներից, կորյակներից և դեմքի մաշկի հետ կապված ցանկացած խնդիրներից

Եփած բրինձը ունակ է երիտասարդացնել մաշկը կարճ ժամանակի ընթացքում շատերի համար հաճելի նորություն կարող է լինել:

Այս հատիկայինն արժեքավոր լինոլեային թթվի և սկվալենի աղբյուր է: Սկվալենը խթանում է կոլագենի արտադրությունը: Կոլագենը ֆիբրիլյարային սպիտակուց է, որը պահպանում է խոնավությունը մաշկի մակերեսի վրա:

Դիմակ դեմքի համար բրինձից

Օգտագործելով բրինձը տնային կոսմետալագիայի մեջ, դուք կհեռացնեք մանր կնճիռները, ինչպես նաև պիգմենտային հետքերը և այլ տարիքային փոփոխությունները: Այս հրաշալի հատիկայինի հիման վրա պատրաստված դիմակը կարող է հեշտությամբ փոխարինել թանկանոց կոսմետիկ ընթացակարգերը: Կարևորը չծուլանալն է:

Բաղադրիչներ․

  • 3 ճաշի գգալ բրինձ,
  • 1 ճաշի ճաշի գդալ կաթ,
  • 1 ճաշի գդալ մեղր,
  • 2 բաժակ ջուր
  • Պատրաստման եղանակը․

    Եփեք բրինձը և անցկացրեք քամիչի միջով,  ջուրը պահեք: Շիլայի մեջ ավելացրեք գոլ կաթ և փոքր-ինչ տաքացրած մեղր:

    Քսեք դիմակը մաքրած դեմքին, թողեք մինչև այն ամբողջությամբ չորանա: Հեռացրեք միջոցը նախապես պահված եփուքի օգնությամբ:

    Բրինձի եփուկի մեջ կան մի շարք օգտակար նյութեր մաշկի սնուցման համար, սակայն ամենակարևորը դրա մեջ պարունակող հակաօքսիդանտներն են: Դրանք լավացնում են արյան շրջանառությունը, հյուսվածքները ապահովվելով խոնավությամբ:

    Բրինձի ջուրը պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից, այդ պատճառով ծովափ գնալուց առաջ կարող եք լվացվել այդ բնական միջոցով, բնության իսկական պարգևով:

    Բրնձով դիմակն արժե քսել շաբաթը մեկ անգամ և արդեն մեկ ամսից զգալ երիտասարդեցնող հատկությունը: