Կյանքը բաղկացած է պորտաբույծներից, որոնք ցանկանում են փող ունենալ, բայց չեն ցանկանում աշխատել և հիմարներից, որոնք պատրաստ են աշխատել առանց հարստանալու:
Նա, ով կարողանում է՝ անում է, իսկ ով չի կարողանում՝ սովորեցնում է ուրիշներին:
Գողը նա չէ, ով գողանում է, այլ նա ով բռնվում է:
Փորձեք ստանալ այն, ինչ սիրում եք, այլապես ստիպված կլինեք սիրել այն, ինչ ստացել եք:
Ատելությունը՝ վախկոտների վրեժն է ապրած վախի համար:
Իդեալական ամուսինը՝ տղամարդն է, ով համարում է, որ իր կինը իդեալական է:
Երբեմն պետք է ծիծաղեցնել մարդկանց, որպեսզի շեղենք նրանց մեզ կախելու ցանկությունից:
Անկեղծ լինելը վտանգավոր չէ, առավել ևս, որ դրա հետ մեկտեղ դուք անխելք եք:
Ամուսնությունը ձնակույտ է, որ կինն ու տղամարդը ձգվելով դեպի ծաղիկը՝ թափում են իրենց գլխին:
Կանայք ինչ-որ կերպ անմիջապես կռահում են, թե ում հետ ենք պատրաստ նրանց դավաճանել: Երբեմն նույնիսկ մինչ այն, երբ մենք գլխի կընկնենք:
Առողջ միտքն ու աշխատասիրությունը կոմպենսացնում են տաղանդի բացակայությունը, այն դեպքում, երբ դուք կարող եք լինել հանճարներից հանճարը, բայց հիմարաբար կործանել սեփական կյանքը:
Իմ փառքն աճում էր իմ ամեն մի անհաջողության հետ:
Կոչումներն ու տիտղոսները հորինված են նրանց համար, որոնց արժանիքները երկրի առաջ անվիճելի են, սակայն այդ երկրի մարդկանց համար դրանք անհայտ են:
Հեղափոխությունները երբեք չեք թեթևացրել բռապետական բեռը՝ դրանք միայն այդ բեռը մի ուսից տեղափոխել են մեկ այլ ուսին:
Եթե իմ հարևանը ամեն օր ծեծում է իր կնոջը, իսկ ես երբեք, ապա ըստ վիճակագրության՝ մենք երկուսս էլ ծեծում ենք մեր կանանց օրը մեջ։
Միայն հիմարը կարող է տոնել մահվան մոտալուտ տարիները:
Խելամիտ մարդը հարմարվում է աշխարհին, անմիտը փորձում է աշխարհը հարմարեցնել իրեն: Այդ պատճառով առաջընթացը միշտ կախված է անմիտներից:
Համբավը՝ դիմակ է, որը մարդ ստիպված է կրել ինչպես տաբատը կամ պիջակը:
Դեմոկրատիան փուչիկ է, որը կախված է ձեր գլխավերևում և ստիպում է նայել վեր, քանի այլ մարդիկ քչփորում են ձեր գրպանները:
Այժմ, երբ մենք սովորել ենք թռչել երկնքով, ինչպես թռչունները, լողալ ջրում, ինչպես ձուկը, մեզ պակասում է միայն մեկ բան՝ սովորել ապրել Երկրի վրա ինչպես մարդիկ:
Նյութը հարապարակման պատրաստեց Goodinfo-ն