Աշուն-ձմեռ եղանակային ընթացքը հաճախ է ուղեկցվում մրսածությամբ և գրիպով, որը բերում է իր հետ նաև անտանելի հազ: Դեղատներում կան բազմաթիվ դեղամիջոցներ, սակայն դրանք միայն այդ պահին են թեթևացնում:
Առաջարկում ենք ձեզ մի տնական բաղադրատոմս հազի դեմ պայքարելու համար, որը ակնթարթորեն և երկար ժամանակով թեթևացնում է նաև մրսածության ախտաշանները: Բացի այդ՝ այս դեղամիջոցը թույլ է տրվում օգտագործել նաև փոքրերին:
Տնական միջոց հազի դեմ
Հարկավոր է
Պատրաստումը: Բոլոր բաղադրիչները, բացի ջրից, լցրեք բլենդերի մեջ և խառնեք: Պետք է ստացվի բավականին թանձր մածուկ:
Դրանից հետո ավելացրեք ջուրը, խառնեք, լցրեք փոքրիկ կաթսայի մեջ և դրեք կրակին: Հասցրեք եռման աստիճանի և եփեք այնքան, մինչև զանգվածը կթանձրանա:
Քաղցրավենիքի կամ հատուկ փոքրիկ կաթիլանման ձևամանների մեջ լցրեք զանգվածից: Օգտագործեք օրական 2–3 կաթիլ և հազն ու մրսածությունը պարզապես կչքվեն:
Այս տնական դեղամիջոցն անպայման կօգնի ձեզ, քանի որ դրա բաղադրության մեջ կա իմբիր, որն ամրացնում է իմունիտետը, սխտոր, որն օժտված է հակաբակտերիալ հատկություններովերով, մեղր, որն անտիսեպտիկ միջոց է, և կիտրոն, որը հզոր կերպով պայքարում է տարբեր սեզոնային հիվանդությունների դեմ: