Այս բնական հակաբիոտիկը օժտված է հզոր հակաբորբոքային ազդեցությամբ, ոչնչացնում է բակտերիաները և ցանկացած ինֆեկցիա:
Առավելությունն այն է, որ ի տարբերություն արհեստական հակաբիոտիկների, այն խնդիրներ չի առաջացնում աղիների և մարսողական համակարգի համար:
Քրքումն ունի շուրջ 150 բուժիչ հատկություն, որոնց շարքում են հակաբորբոքային, հակաօքսիդանտային, հակաքաղցկեղային հատկությունը:
Մեղրի և քրքումի համատեղ օգտագործումը մեծացնում է աղիներում օգտակար բակտերիաների քանակը:
Բաղադրիչներ
100 գ մեղր
1 ճաշի գդալ քրքում (փոշու տեսքով)
Կիրառման եղանակը
Մրսածության առաջին իսկ նշանների դեպքում օգտագործեք այս միջոցը հետևյալ կերպ.
1-ին օր – կես թեյի գդալ ամեն կես ժամը մեկ
2-րդ օր – կես թեյի գդալ ամեն 2 ժամը մեկ
3-րդ օր – կես թեյի գդալ օրը 3 անգամ
Ցանկալի է այն կուլ չտալ, թող դանաղ հալվի բերանում:
Եթե համը դուր չի գալիս կարելի է ավելացնել տաք կաթ կամ թեյ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն