Article image
Ես 56 տարեկան եմ, բայց ոչ մի կնճիռ չունեմ և գաղտնիքը հենց այս դիմակի մեջ է

Ծերացման գործընթացը դադարեցնել հնարավոր չէ և դրա հետ մեկտեղ ի հայտ են գալիս  կնճիռներ:  Կանայք  օգտագործում են տարբեր միջոցներ կնճիռները հարթելու համար: Բոլորին է հայտնի, որ  կաթնաշոռը շատ օգտակար է  օրգանիզմի համար: Սակայն քչերը գիտեն, որ կաթնաշոռով դիմակը հիանալիորեն հարթեցնում է կնճիռները:

Իր ակտիվ բաղադրիչների շնորհիվ կաթնաշոռով դիմակը  հիանալի ազդեցություն է գործում դեմքի մաշկի վրա,  երիտասարդացնում է այն:  Մաշկը ստանում է առողջ տեսք, կնճիռները հարթվում են:

Դիմակը պատաստելու համար անհրաժեշտ է

1 ճաշի գդալ  կաթնաշոռ

2 ճաշի գդալ կաթ

2 ճաշի գդալ կիտրոնի հյութ

1 թեյի գդալ մեղր

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները լավ խառնել կարելի է բլենդերի օգնությամբ:  Կիտրոնի հյութը պետք է թարմ քամված լինի, որպեսզի դիմակը սպիտակեցնող ազդեցություն գործի: Ստացված զանգվածը  քսել  մաքուր դեմքին, թողնել 15-20 րոպե, այնուհետև լվանալ:  Դիմակը կարելի է քսել նաև պարանոցին:

Կաթնաշոռով դիմակ աչքերի շուրջ մաշկի համար

 

Աչքերի շուրջ մաշկը շատ զգայուն է և նուրբ, այդ իսկ պատճառով պահանջում է հատուկ խնամք:

Բաղադրիչներ

1 ճաշի գդալ կաթնաշոռ

1 ձու

2 թեյի գդալ ձիթայուղ

0,5 ճաշի գդալ կաթ կամ սերուցք

Պատրաստման եղանակը

Ձվի դեղնուցը տրորել ավելացնել կաթնաշոռի վրա,  ավելացնել  տաքացրած ձիթայուղը  և լավ խառնել, այնուհետև ավելացնել  կաթը կամ սերուցքը  և շարունակել խառնել:  Քսել աչքերի շուրջ հատվածում,  թողնել 15-20 րոպե, լվանալ տաք ջրով կամ  երիցուկի թուրմով:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն