Այս գաղտնիքները շատ կարճ ժամանակահատվածում հնարավորություն կտան ունենալ այն շքեղ ու գեղեցիկ մազերը, որոնք եղել են ձեր երազանքը: Մազերը հիանալի տեսք են ստանում:
Գաղտնիք 1. Ասում են, որ պետք է մազերը լվանալ կոնդիցիոներով, որից հետո նոր շամպունով, սակայն նրանք ովքեր փորձել են կասեն, որ դա առանձնահատուկ արդյունք չի տալիս:
Գեղեցիկ և առողջ մազեր ունենալու համար նախքան շամպունը քսելը պետք է մազերի ողջ երկայնքով քսել ցանկացած կրեմ, մանկական կամ ձեռքերի համար նախատեսված, և հետո լվանալ սովորականի պես: Փայլ ու գեղեցիկ տեսքն ապահովված է:
Գաղտնիք 2. Որոշ կանայք շամպունը լցնում են անմիջապես գլխին: Այդպես պետք չէ անել: Դա սխալ է: Պետք է լցնել ձեռքի ափի մեջ, փրփրացնել և քսել գլխին: Այդպես մազերն ավելի հեշտ են մաքրվում, իսկ մազերի պաշտպանիչ շերտը մնում է անվնաս: Մազերն այևս չեն ճյուղավորվի և չեն կոտրվի:
Գաղտնիք 3. Որպեսզի մազերի ծայրերը հիանալի տեսք ունենան, պետք է մազերի ծայրերին քսել վիտամին А: Առաջին իսկ անգամից արդյունքն ակնհայտ է լինում:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն