Կոճապղպեղն իր բազմաթիվ օգտակար հատկությունների շնորհիվ հարմար է ցանակացած մաշկի համար:
ՀԻՇԵՑՈՒՄ. Կոճապղպեղը կարող է այրել մաշկը, այդ իսկ պատճառով, խորհուրդ չի տրվում այն հենց այդպես քսել մաշկին, զգույշ պետք է լինել, որպեսզի չընկնի աչքի մեջ:
Դիմակները թողնել դեմքին 20 րոպե և լվանալ:
Կոճապղպեղով դիմակ յուղոտ մաշկի համար
1 թեյի գդալ քերած կոճապղպեղ. 1 թեյի գալ երիցուկի եփուկ կամ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ, 1 ճաշի գալ սպիտակ կավ:
Դիմակ խնդիրներով մաշկի համար, չորացնում է, հանում է գրգռվաությունը, բորբոքումը, ոչնչացնում է բակտերիաները
1 թեյի գալ քերած կոճապղպեղ, 1 թեյի գալ թունդ կանաչ թեյ:
Սպիտակեցնող դիմակ, հանում է պիգմենտային հետքերը հարթեցնում է մաշկի գույնը:
1 թեյի գդալ քերած կոճապղպեղ. 1 թեյի գդալ որևէ ցիտրուսային եթերային յուղ, 1 թեյի գդալ մաղադանոսի եփուկ:
Այս դիմակը լավացնում է մաշկի գույնը, ձգում է մաշկը, թարմացնում է մաշկը
1 թեյի գալ քերած կոճապղպեղ, 1 թեյի գդալ նռան հյութ:
Այս դիմակը հանում է դեմքի այտուցները
1 թեյի գդալ քերած կոճապղպեղ, 1 թեյի գդալ քերած խնձոր կամ կարտոֆիլ:
Հակացելյուլիտային կրեմ մերսման համար, ձգում է մաշկը
2 ճաշի գդալ քերած կոճապղպեղ, 1 ճաշի գդալ նարնջի հյութ, 100 գ ձիթայուղ, 2 ճաշի գդալ ծովի աղ կամ շագանակագույն շաքարավազ:
Այս դիմակով մերսել ցելյուլիտային հատվածները
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն