Article image
Ինչպես ճիշտ դաստիարակել աղջիկ երեխային, որ նա հետագայում լինի երջանիկ և կայացած. անգին խորհուրդներ ծնողներին

Տղա երեխաների և աղջիկ երեխաների դաստիարակությունը պետք է տարբերվի: Շատ կարևոր է հիշել, որ ճիշտ դաստիարակությունը պայմանավորում է մարդու հետագա կյանքը: Երբեմն ընտանիքում աղջիկ երեխային դաստիարկելիս թույլ են տալիս սխալներ և դրանք ունենում են իրենց հետևանքները: Նման սխալներից որոշները բերվում են ստորև:

Դառնում եք նրա ընկերուհին

Երբ աղջիկը վստահում է մայրիկին, նրա հետ կիսվւոմ է իր զգացմունքներրվ և դա շատ լավ է: Սակայն, երբ մայրիկը խոսում է դստեր հետ  ինչպես հավասարի, դա վատ է և սխալ: Երբեմն մայրերը կիսվում են դտսեր հետ իրենց խնդիրներով,  նրանից խորհուրդ են հարցնում, դա հանգեցնում է նրան, որ, դուստրը  փորձում է իր խնդիրներով չծանրաբեռնել մայրիկին, քանի որ առանց այն էլ նա շատ խնդիրներ ունի:

Նրան ասում եք.  Մի արա այս, մի արա այն, դու աղջիկ ես

Եվ հնարավոր է, որ աղջիկը պայմանականորեն դրսևորի տղայական վարքագիծ, քանի որ նրան թվում է, որ տղաներն ավելի ազատ են:

Աղջկան վերաբերվեք որպես անհատի; Երբեք մի ասեք դու փնթի ես, թափթփված ես,  պետք է ասել, դժվարանում եմ  այսքանը մաքրել, եթե հնարավոր է օգիր ինձ կարգի բերել:

Դսստիարակում եք աղջկան, նրա մեջ իրականացնելով որդի ունենալու երազանքը

Հնարավոր է, որ դուք տղա երեխա էիք ցանանում ունենալ, բայց աղջիկ է ծնվել: Նրան ձեզ համար որդի մի դարձրեք, նա կյանքում երջանիկ չի լինի, աղջկան զարդարում է նրա հեզությունը, նրբությունը, ինչը տղաներին  չի սազում:

Ստիպում եք ավագ քրոջը հոգ տանել փոքրիկի մասին

Փորքիկների խնամքը ծնողների պարտականությունն է և ավագ քույրերն ու եղբայրները պարտավոր չեն նրանց մասին հոգ տանել ու խնամել նրանց: Նրանք կարող են օգնել, բայց ոչ ստանձնել երեխայի խնամքը: մի խլեք նրանց մանկությունը:

Պատժում եք կռվելու և տղայական խաղերի համար

Լինում է, որ ծնողները մտահոգվում են, որ տաղայական խաղեր  խաղալով աղջիկը մեծանալով կդառնա ոչ կանացի,  ագրեսիվ, կոպիտ: Բայց դա սխալմունք է:  Որպեսզի աղջիկը կանացի մեծանա հայրիկը պետք է  նրան վերաբերվի ինչպես փոքրիկ արքայադստեր, իսկ մայրիկը լավ օրինակ ծառայի: Դուստրը կհետևի մոր օրինակին և կփորձի արդարացնել հոր ակնկալիքները:

Շատ պահանջներ եք ներկայացնում

Գովասանքի խոսքեր ասեք ձեր դստերը,  նրան քնքշությամբ և ջերմությամբ վերաբերվեք, ն ինքն էլ այդպիսին կդառնա, այլ ոչ թե հանդես եկեք պահանջատիրոջ դերում

Պահանջում եք, որ նա լինի լուռ և հնազանդ

Ծնողներին շատ հարմար է, երբ երեխան հնազանդվում է և լուռ կատարում է նրանց պահանջները,  բայց դա հարմար չէ երեխայի համար, նա պետք է սովորի արտահայտել իր զգացմունքներն ու ցանկությունները: Ամեն ինչին համակերպվող և հնազանդ աղջիկը հետագայում չի կարող երջանիկ լինել:Նա նույն հնազանդությամբ կտանի  ֆիզիկական բռնությունը, հոգեբանական անհարմարավետությունը, որովհետև այդպես է մեծացել:

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն