Կոմարովսկու խորհուրդները կօգնեն ընտանիքում ամրապնդել հոգեկան առողջությունը, որն ամենից գլխավորն է երեխայի համար:
Ականավոր մանկաբույժը համոզված է, որ գլխավորը տան եղանակն է, բայց ոչ թե օդի ջերմաստիճանը, այլ ընտանիքում տիրող հոգեբանական մթնոլորտը:
Երեխային վերաբերող ոչ մի հարց չպետք է լուծվի ծնողներից մեկի կողմից միակողմանիորեն: Հայրիկը, ոչ պակաս քան մայրիկը, պետք է տեղեկացված լինի ինչ է ուտում երեխան, ինչ է հագնում, ինչ է տեղի ունենում դպրոցում:
Հայրիկի գլխավոր խնդիրն է երեխային խնամող մայրիկի հոգեկան բարեկեցության ապահովումը:
Եթե երեխան մառանոցում ողջ օրը ոտաբոբիկ վազվզում է խոտերի մեջ դա ապահովում է նրա առողջությունը ողջ տարվա համար: Այդպիսին պետք է լինի նորմալ երեխան նիհար և ակտիվ:
Ընտանիքի գլխավոր բարեկեցությունը մայրիկի առողջական վիճակն է: Հայրիկը պետք է պայմաններ ստեղծի որպեսզի մայրիկը կարողանա քնել, հանգստանա, զբոսնի:
Պարտադիր կերպով ծնողները պետք է ունենան բժշկական հիմնական գիտելիքներ, որպեսզի կարողանան անհրաժեշտության դեպքում ճիշտ օգնություն ցուցաբերել երեխային:
Գլխավորը ողջ ընտանիքի առողջությունն է: Ընտանիքը չպետք է ապրի միայն երեխայի շահերով: Նույնիսկ ստացած մեկ կոնֆետը երեխան պետք է բաժանի ընտանիքի անամների միջև, նա պետք է իմանա, որ ընտանիքում բոլորը հավասար են:
Երջանիկ է այն երեխան, ով ունի հայրիկ և մայրիկ և երբ ընտանիքում բոլորը սիրում են իրար:
Եթե երեխան շատ հաճախ է հիվանդանում, հնարավոր է ընտանիքում մթնոլորտն առողջ չէ:
Տատիկները կարող են գնալ զբոսնել երեխայի հետ, սակայն նա պետք է համաձայնեցնի մայրիկի հետ, թե ինչ հագցնել, որքան մնալ դրսում, ուր գնալ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն