Բոլորն են հիանում ֆրանսուհիների նրբագեղությամբ և գեղեցկությամբ: Ահա ձեզ ենք ներկայացնում նրանց գեղեցկության գաղտնիքները.
Սնունդը մի ամբողջ արարողություն է
Կարելի է ասել ֆրանսիացու համար սնունդը, համեղ սնունդը մոլուցք է, սակայն մոլուցք է գեղեցկության առումով և ոչ թե քանակի: Ֆրանսուհիները հաճախ են նախաճաշում կամ ճաշում սրճարաններում, վայելելով գինի և գեղեցիկ միջավայրը:
Ֆրանսուհին ընտրում է որակը
Ֆրանսուհիներն ընտրում են ամենալավը, ամենաթարմը: Անգամ, երբ նրանք գումար են խնայում, նրանք գնում են խանութից միայն ամենաթարմը, և գինի անպայման:
Ֆրանսուհին ուտում է դանդաղ, վայելելով
Դուք երբեք չեք տեսնի, որ նրանք գդալը գդալի ետևից դնեն բերանը: Ուտում են դանդաղ, ճաշը արարողություն դարձնելով, վայելելով և զրուցելով սեղանի շուրջ հավաքվածների հետ:
Շատ շաքարավազը կամ շատ աղը նրա համար չէ
Ֆրանսուհիները ամեն ինչում նախընտրում են բալանսավորվածությունը: Նրանք երբեք չեն ուտում շատ քաղցր կամ աղի, շատ կծու կամ թթու: Ամեն ինչ չափի մեջ:
Ֆրանսուհին կսպասի ընթրիքին և երբեք ոտքի վրա չի ուտի
Նա երբեք չի կոտրի իր քաղցի զգացումը մինչև ճաշ, սակայն շատ քաղցած լինելու դեպքում կնախընտրի ուղղակի բնական յոգուրտ կամ սուրճ:
Ֆրանսուհին գիտի, որ ակտիվ լինելը կենսակերպ է, ոչ թե ուրիշներին ցուցադրել, թե ինչ կերար
Ակտիվ կենսակերպը բնորոշ է ֆրանսուհիներին: Նրանք սիրում են քայլել, սար բարձրանալ, թենիս խաղալ, վազել այգիներում և այլն: Սակայն այս ամենն անում են միայն վայելելով: Ֆրանսուհիները կարծում են, որ ինքնաշահագործումը վատ է ազդում կնոջ առողջության վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն