Article image
Անչափ տխուր պատմություն, որը հուզում է մինչև հոգու խորքը, հնարավոր չէ կարդալ առանց արցունքների

Այս դեպքը տեղի է ունեցել  ամառային մի գեղեցիկ օր:  Ես հանձնել էի  ավարտական քննությունները և ընկերներիս  հետ զբոսնում էի  զբոսայգում;  Մենք  վերջապես ազատ էինք և կարող էինք սրտներիս ուզածին չափ զբոսնել, զվարճանալ:  Որոշում էինք  ուր գնալ, տարբեր առաջարկներ էին հնչում, այդ պահին հեռախոսս զանգեց: Ինձ թվաց մայրիկս է, որոշեցի չպատասախանել, որովհետև առավոտյան վիճել էի նրա հետ, սակայն հեռախոսս համառորեն շարունակում էր զանգել, անջատեցի հեռախոսիս ձայնը ու մտածեցի. «Պետք չէր առավոտյան ինձ հունից հանել, հիմա էլ երևի զանգել է , որ տուն կանչի ու շարունակի գլխիս քարոզ կարդալ»:  Այդ պահին զանգեց ընկերուհուս հեռախոսը, նա միացրեց ու զգացի, որ դեմքը այլայլվեց, նայեց աչքերիս մեջ ու ասաց.

— Տատիկդ է զանգում, խնդրում է անհապաղ տուն գնալ, ասում է, որ զանգերին չես պատասխանում:  

Ես գրպանիցս հանեցի հեռախոսս ու հավաքեցի տատիկիս համարը.

-Աղջիկս, խնդրում եմ, շուտ տուն արի, — ասաց նա:

Վախից ծնկներս ծալվեցին: Չգիտեի ինչ մտածել ու վազեցի ինչքան ուժ ունեի: Երբ մոտեցա մեր շենքին վախից ճչացի, շենքի մոտ շատ մարդիկ կային հավաքված, հրշեջ մեքենան պատրաստովում էր հեռանալ: Մեր բնակարանի պատուհանները ամբողջությամբ սևացած էին:

— Ի՞նչ է պատահել, —  ճչալով ու լաց լինելով մոտեցա մուտքին:

Մուտքի մոտ խմբված կանայք տատիկիս էին հանգստացնում, իսկ նա ձեռքերը խփում էր գլխին ու բացականչում, աղջի՜կս, աղջի՜կս:

Ես մոտեցա նրանց, այլևս ոչինչ չէի զգում, հանկարծ մի անծանոթ տղամարդ ձեռքը դրեց ուսիս ու ասաց,

— Դու պետք է ուժեղ լինես, ցավում եմ, չկարողացանք նրանց փրկել, ծնողներդ  կրակի  զոհ դարձան:

Ու այլևս ոչինչ չեմ հիշում: Միայն մի դրվագ էր աչքերիս առաջ, ինչպես առավոտյան գոռացի մայրիկիս վրա  ու դուռը շրխկացնելով դուրս եկա տանից: Ա՜խ, մայրիկս, ինչ իմանայի, որ քեզ այլևս չեմ տեսնի:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն