Հղիազոլերը կամ ստրիաները առաջանում են հղիության, քաշի արագ կորստի կամ արագ գիրանալու հետրանքով: Այս նշաններն իրենք իրենց չեն անցնում երբեք, սակայն կան միջոցներ, որ կարող են օգնել այդ հարցում:
Մաշկի համար խոնավեցումը շատ կարևոր է, խոնավեցրած մաշկը փափուկ է և էլաստիկ, իսկ չոր մաշկն ավելի հակված է կնճիռների, սպիների և հղիազոլերի: Ցանկալի է 8-9 բաժակ ջուր խմել օրվա ընթացքում:
2. Կիրառել կիտրոնի հյութ
Քամեք կիտրոնը և ստացված հյութը քսեք վնասված մասերին, թողեք 10 րոպե: Այնուհետև լվացեք տաք ջրով:
3. Օգտագործեք ալոե
Պարզելու համար ալերգիա ունեք ալոեից թե ոչ՝ դրա թանձրուկից մի փոքր քսեք դաստակին: Եթե չունեք ալերգիա, ապա լավ տրորեք դրանով անհրաժեշտ մասերը և թողեք 10-15 րոպե: Հետո ցայեք տաք ջրով:
4. Գերչակի յուղ
Մերսեք անհրաժեշտ հատվածները գերչակի յուղով: Այնուհետև ծածկեք 20-30 րոպե սննդային թաղանթով: Մեկ շաբաթ շարունակ սա անելուց հետո հաստատ կնկատեք արդյունքը:
5. Կոկոսի յուղ
Կոկոսի յուղով մերսեք անհրաժեշտ հատվածը 2-3 րոպե: Թողեք յուղը ներծծվի: Կրկնեք ամեն օր:
6. Օգտագործեք վիտամին A
Այն ոչ միայն օգնում է հղիազոլերի հարցում, այլ նաև թարմացնում և երիտասարդեցնում է մաշկը: Այն պարունակվում է կանաչ և դեղին մրգերում ու բանջարեղեններում, գազարի, հավկիթի, ձկան, լյարդի և կաթնամթերքի մեջ:
7. Շաքարավազով սկրաբ
1/2 բաժակ շաքարավազը խառնեք ջրի հետ այնպես, որ ստանաք մածուկի պես զանգված և այդ զանգվածով մերսեք անհրաժեշտ հատվածները: Թողեք այդպես 2-3 րոպե: Շաբաթը 2-3 անգամ կրկնեք:
8. Ձվի սպիտակուց
Սպիտակուցը քսեք զոլերի վրա և թողեք չորանա: Լվացեք տաք ջրով: Խոնավեցնող միջոց քսեք մաշկին: Սա օրական 2-3 անգամ է պետք անել՝ արդյունքի հասնելու համար:
Իսկ դուք ի՞նչ միջոցներ եք փորձել հղիազոլերից ազատվելու համար: Որո՞նք են եղել արդյունավետ: Կիսվեք ձեր փորձով քոմենթներում:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն