Խոհարարական հմտություններով փայլում են ոչ բոլորը, և երբեմն խոհանոցում զգում ես, որ շատ հարցերում հմտությունդ չի բավարարում: Ստորև ներկայացվող հարցերն ու պատասխանները օգտակար կլինեն և կհարստացնեն խոհարարական գիտելիքները:
Ինչպե՞ս անել, որ ձուկը տապակելիս չփխլվի:
Պատրաստելուց 15 րոպե առաջ աղ անել ձկան կտորների վրա և այն յուղի մեջ, որում պետք է տապակվի: Ախորժելի և համեղ ձուկը հիանալի տեսք կունենա:
Սառը ջրով ցողել մակարոնը թե՞ ոչ
Դա արդեն հնացած մեթոդ է, քանի որ ներկայումս արտադրվող մակարոնը պատրաստվում է պինդ տեսակի ալյուրից և հարկ չկա սառը ջրի տակ պահել, որպեսզի դրանք իրար չկպչեն:
Տապակել թե՞ ոչ ձիթայուղով
Ձիթայուղը ցանկալի է օգտագործել աղցանները և սառը ուտեստները համեմելու համար, բարձր ջերմաստիճանի դեպքում այն կորցնում է իր օգտակար հատկանիշները և ուտեստին տհաճ համ է հաղորդում:
Ե՞րբ ավելացնել լոլիկը ապուր եփելիս կամ տապակելիս:
Լոլիկը պետք է ավելացնել ապուրներին այն բանից հետո, երբ կարտոֆիլը, գազարը, կաղամբը և այլ բանջարեղեններ արդեն ավելացված են և եփվում են, քանի որ լոլիկը թույլ չի տալիս որպեսզի բանջարեղենները լավ եփվեն: Իսկ միս տապակելու դեպքում լոլիկը պետք է հենց սկզբից ավելացնել, որովհետև լոլիկի մեջ պարունակվող թթուն արագացնում է մսի եփվելը:
Ինչպես եփել կարտոֆիլը, կափարիչով թե՞ առանց դրա
Կարտոֆիլը պետք է եփել փակ կափաիչով, որպեսզի այն պահպանի իր բույրը, համը, վիտամինները և իր օգտակար հատկանիշները
Ի՞նչ գինի օգտագործել միս պատրաստելիս
Տավարի միս պատրաստելիս պետք է օգտագործել կարմիր գինի,
Չախոբիլի պատրաստելու համար օգտագործել սպիտակ գինի:
Խոզի մսի պատրաստման դեպքում հարմար է օգտագործել սիդր:
Ինչպես ճիշտ պատրաստել բրոկոլին
Բրոկոլին պետք է պատրաստել մեծ քանակությամբ ջրի մեջ, որին պետք է ավելացնել աղ և ոչ մի դեպքում չեռացնել: Պարզապես մեկ –երկու րոպե պահել եռացող ջրի մեջ և քամել ու լցնել սառը ջրի մեջ:
Ինչպե՞ս եփել ձուն , որ չճաքի:
Որպեսզի ձուն եփվելիս չճաքի, անհրաժեշտ է ձվերը դնել լայն ամանի մեջ, վրան լցնել սառը ջուր, շատ աղ լցնել և եփել ցածր միջին բարձրության կրակի վրա:
Պահել թե՞ ոչ սառնարանում
Համեմունքները, մեղրը և հացը պետք է պահել սառնարանում, մութ և սառը տեղում դրանք պահպանում են իրենց օգտակար հատկանիշները: Իսկ բանանը և լոլիկը պետք չէ պահել սռնարանում, դրանք կորցնում են իրենց տեսքը և բույրը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն