Երբեմն լինում է, որ հայտնվում ես այնպիսի իրավիճակում, երբ ամեն ինչ, անգամ ամեն մանրուք, նյարդայնացնում է, ամեն ինչ ազդում է նյարդերիդ վրա: Դա կարող է պատահել առողջական որևէ խնդրի հետ կապված, կամ տհաճ, սթրեսային իրավիճակում հայտնվելու հետևանքով:
Սթրեսը ժամանակակից կյանքի գրեթե անբաժան ուղեկիցն է, կյանքի արագ տեմպ, անկայուն իրավիճակ, տանը ի հայտ եկած խնդիրներ, անբավարար ֆինանսական վիճակ և այլն, և արդյունքում ստացվում է, որ մարդն ամեն օր սթրես է ապրում: Օրգանիզմը չի կարող դիմանալ և լուռ ու մունջ տանել այդ ամենը: Սթրեսը պետք է հաղթահարել, պետք է թույլ տալ այդ հույզերին դուրս գալ, ու դրանք ժայթքում են և ավելի են սրում վիճակը: Մարդը դառնում է ագրեսիվ և դյուրագրգիռ:
Պետք է կարողանալ վերահսկել և կառավարել այդ վիճակը: Դրա համար պետք է կատարել հետևյալ վարժությունը:
Վարժությունը կարելի է կատարել որտեղ հարմար է և երբ հարմար է և դրա համար կպահանջվի ընդամենը մի քանի րոպե:
Կանգնել, ոտքերը ուսերի լայնությամբ բացված, ձեռքերը տարածել կողք, ձեռքերի ափերը պահել բաց վիճակում:
Խորը շունչ քաշել, թոքերը լցնելով օդով: Այնուհետև դանդաղ արտաշնչել, մտովի բացասական էներգիան, ագրեսիան և դյուրագրգռությունը ուղղելով դեպի ձեռքերի ափերը: Այդ ընթացքում ձեռքերը բռունցք անել և պատկերացնել, որ այդ ամբողջ նեգատիվը, ագրեսիան վերածվել է ավազի և ծորում է մատների արանքից ու դուք ազատվում եք բացասական հույզերից, ագրեսիայից: Կրկնեք վարժությունը երեք անգամ:
Կզգաք ինչպես եք հանգստանում:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն