Ես որոշեցի բաժանվել, որովհետև այլևս չէի կարող տանել ամուսնուս վիրավորանքներն ու արհամարհանքը:
Այդ օրը, երբ ես պետք է իրերս հավաքեի և հեռանայի ասացի նրան.
— Օգնիր իրերս հավաքեմ, որպեսզի ավելի արագ հեռանամ:
Սակայն նա ինձ պատասխանեց.
— Ինքդ հավաքիր ու արագ հեռացիր, ԴԵԲԻԼ:
7 –ամյա որդիս միջամտեց ու հարցրեց.
— Մամ, ԴԵԲԻԼՆ ինչ է:
-Մայրիկիդ նայիր, ու կհասկանաս, իսկը դեբիլության մարմնացում է, — սենյակից ձան տվեց ամուսինս:
— Մամ, հայրիկն ինչու է քեզ դեբիլ ասում, — դիմեց ինձ որդիս:
— Որովհետև հայրիկդ վատ մարդ է, — ասացի ես, — արագացրու, հավաքիր իրերդ, որ որքան հնարավոր է շուտ դուրս գանք այստեղից:
— Լսիր, որդիս, — ձայն տվեց ամուսինս, — պատկերացնում եմ, թե քեզ ինչ օրեր են սպասվում այդ դեբիլի հետ, չմտածես, ես քեզ կվերցնեմ նրանից:
Որդիս խոժոռվեց ու ասաց.
— Մամ, չմտածես ես քեզ միշտ կպաշտպանեմ, չգիտեմ դեբիլն ինչ է, բայց գիտեմ, որ դու ամենալավ մայրիկն ես:
Ես վերցրեցի ինչ կարող էի ու դուրս եկանք այդ բնակարանից:
Հանկարծ դուռը մեր հետևից բացվեց, նա դռնից դուրս նետեց իմ մնացած իրերն ու շրխկոցով փակեց դուռը:
Դրանից հետո մենք չտեսնվեցինք շուրջ 20 տարի: Որդիս ոչ մի օր չհիշատակեց հոր անունը և երբեք չխոսեց նրա մասին: Նա այդ 20 տարիների ընթաքում կայացել էր և ես հպարտ էի նրանով, քանի որ նա լավ մարդ ու լավ իրավաբան էր դարձել:
Մի օր դռան զանգը տվեցին: Որդիս դուռը բացեց:
— Բարև, որդիս , ճանաչեցիր, — ասաց նա. նախկին ամուսինս էր:
— Դե իհարկե ճանաչեցի, հայրիկ, — դժգոհ դեմքով ասաց որդիս:
— Թույլ կտաս ներս մտնել , ուզում եմ մայրիկիդ տեսնել:
— Իհարկե թույլ չեմ տա, հիշում ես, երբ մենք դուրս էինք գալիս, դու մեզ ինչ խոսքով ճանապարհեցիր, ու չփորձեցիր գոնե մի օր գալ ու տեսնել ինձ, երևի կարծում էիր, որ ես էլ եմ դեբիլ: Այդ ժամանակ ես չէի հասկանում այդ խոսքի իմաստը, բայց հետո հասկացա ու այդ օրվանից երբեք չեմ գործածել այդ բառը, բայց հիմա կասեմ, որ դեբիլները իմ ու մորս կյանքում տեղ չունեն, ու դուռը շրմփացրեց հոր երեսին:
Ես չէի էլ կարող պատկերացնել, որ 7-ամյա երեխան այդքան խորը կարող էր վիրավորվել: Ես չսաստեցի որդուս, մոտեցա, գրկեցի ու համբուրեցի նրան:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն