Նիհարելու համար, արդյոք պե՞տք է ջուր խմել:
Միանշանակ այո: Ջուրը կարգավորում է մարմնի ջերմաստիճանը, լվանում է օրգանիզմը ներսից, սննդարար էլեմենտներ է մատակարարում, թթվածին ու գլյուկոզա է տալիս բջիջներին, մաշկին բնական խոնավություն է հաղորդում, հոդերն ավելի ճկուն է դարձնում, կարգավորում է մարսողությունը:
Որքա՞ն ջուր է պետք է խմել նիհարելու համար
1 կգ քաշի համար 30 մլ ջուր: Այսինքն, եթե դուք կշռում եք 70 կգ, ուրեմն պետք է խմեք 2100 մլ ջուր օրական: Պետք չէ խմել դրանից ավել, դա վնասակար կլինի:
Ե՞րբ խմել ջուր
Ուտելուց 20-30 րոպե առաջ, ուտելուց 1,5 ժամ հետո: Ուտելու ընթացքում և անմիջապես ուտելուց հետո խորհուրդ չի տրվում ջուր խմել:
Ինչպե՞ս խմել ջուր, նիհարելու համար
Պետք է խմել հավասար չափաբաժիններով: Սկսել առավոտյան քաղցած վիճակում 1 բաժակ ջրից:
Ինչպիսի՞ ջուր խմել նիհարելու համար
Միայն մաքուր ջուր: Թեյը, սուրճը, հյութերը, քաղցր գազավորված ըպելիքները ջուր չեն համարվում:
Ինչպե՞ս սկսել խմել ջուր
Սկզբնական շրջանում սկսեք առավոտյան քաղցած վիճակում մեկ բաժակ ջրից, և օրվա ընթացքում ուտելու ընդմիջումներում խմել մեկական բաժակ ջուր:
Ինչպե՞ս չմոռանալ ջուր խմել
Պետք է սովորություն դարձնել: Պարզապես ջրով տարան պահեք աչքի առջև,օրինակ աշխատանքային սեղանի վրա, խոհանոցի սեղանին, այնտեղ, որտեղ գտնվում եք հիմանականում օրվա ընթացքում:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն