Article image
Չորս երեխաների մորը հարցրին, թե որտեղ է նա աշխատում, նրա պատասխանն արժանի է ծափահարությունների

Մի անգամ ես ականատես եղա այսպիսի զրույցի

 

Կինը եկել էր  ճանապարհային ոստիկանության գրասենյակ  վերականգնելու իր վարորդական իրավունքը: Տեսուչը հարցնում է.  

— Ինչով եք զբաղվում, ի նկատի ունեմ աշխատում եք թե՞ ոչ:

— Դե իհարկե, ես աշխատում եմ,  ես աշխատում եմ «Մայրիկ»:

— Նման մասնագիտություն մեզ մոտ նշված չէ,- պատասխանում է տեսուչը, — մեզ մոտ դա կոչվում է տնային տնտեսուհի:

— Մանրամասնեմ, — շարունակեց կինը, — ես աշխատում են  երեխաների զարգացման  և միջանձնային հարաբերությունների ոլորտում:

Տեսուչը զարմացած նայեց կնոջը, կինը  կրկնեց բառ առ բառ:

— Եվ կարելի է իմանալ,  ինչո՞վ եք դուք զբաղվում այդ ոլորտում:

— Մեզ մոտ գործում է  ուսումնասիրությունների մի ծրագիր, ինչպես տեսական, այնպես էլ  գործնական: Իմ  ղեկավարության տակ են գտնվում 4 ասպիրանտներ, որոնց հետ ես պարապում եմ, դե պատկերացնում եք, հեշտ աշխատանք չէ,  պահանջները շատ խիստ են, երբեմն ստիպված եմ լինում աշխատել 14 ժամ, բայց չեմ դժգոհում, ես իմ գործը սիրով եմ անում, իմ աշխատանքը ինձ մեծ հաճույք է պատճառում, որովհետև այն օգտակար է և չափազանց կարևոր: Իմ աշխատանքում ինձ պետք են գալիս բժշկի, հոգեբանի, իրավաբանի, մանկավարժի, ֆինանսիստի, տնտեսագետի հմտություններ և գիտելիքներ:

— Փաստորեն, բավականին  բարդ աշխատանք եք կատարում, ես էլ կարծեցի տնային տնտեսուհի եք, — ասաց տեսուչը հիացմունքով նայելով կնոջը և նրան հանձնեց նոր վկայականը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն