Այս կարկանակը շատ հեշտ և արագ է պատրաստվում: Խմորը պատրաստվում է կեֆիրով, բաղադրիչները կգտվեն բոլորի տներում: Այն պատրաստվում է ընդամենը 10 րոպեում և խոհարարական հատուկ հմտություններ չեն պահանջվում: Սա հիանալի տարբերակ է նախաճաշի կամ ընթրիքի համար:
Բաղադրիչներ
2 ձու
0,5 թեյի գալ աղ
1 բաժակ ալյուր
1 բաժակ կեֆիր
1 թեյի գդալ սոդա
Միջուկ
300 գ աղացած միս
2-3 գլուխ սոխ.
Աղ, պղպեղ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կեֆիրը խառնել սոդայի հետ և թողնել 5 րոպե, այնուհետև ավելացնել մյուս բաղադրիչները, լավ խառնել: Տապակը յուղապատել, վրան ալյուր շաղ տալ և լցնել խմորի մի մասը, լցնել միջուկը, և լցնել խմորի մյուս մասը: Եփել 170 աստիճանում 40 րոպե:
Միջուկը պատրաստելու համար սոխը մանր կտրատել աղացած մսի հետ, համեմել աղով, պղպեղով:
Ի դեպ կարելի է օգտագործել ցանկացած միջուկ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն