Article image
5 նշան, որ դուք մարդուն ճանաչել եք նախորդ կյանքում

Երբեմն պատահում է, որ հանդիպում ես անծանոթ մարդու,  բայց  զգում ես, որ նրա հետ ինչ որ կապ ունես,  թվում է թե գտել ես հին ընկերոջ, որի հետ վաղուց կապ չունեիր: Նման զգացողություն առաջանում է միայն այն դեպքում, երբ դուք  այդ մարդու հետ ծանոթ եք եղել նախկին կայնքում:  Դուք ունեք  միևնույն էներգետիկան:  Այդ մարդու հետ  անհրաժեշտ է կապ պահպանել,  և դուք կզարմանաք, թե որքան ընհանուր բան ունեք:

 

Դուք  նրա հետ կորցնում եք ժամանակի զգացողություն  

Սա ակնհայտ վկայում է այն մասին, որ դուք ծանոթ եք եղել այդ մարդու հետ նախորդ կյանքում: Դուք նրա հետ  մի քանի ժամ եք անցկացրել, բայց ձեզ թվում է որ մի հարյուր անգամ արդեն հանդիպել եք,  յուրաքանչյուր զրույցից, համատեղ զբաղմունքից ավելի պարզ է դառնում, թե որքան լավ եք ճանաչում այդ մարդուն,  նրա հետ հեշտությամբ եք անկեղծանում:

Դուք նրան գիտեք ձեր 5 մատի պես

Դա  ևս վկայում է, որ ծանոթ եք եղել նախկին կյանքում:  Դուք  մի հայացքից հասկանում եք, որ նա վատ տրամադրության մեջ է, կամ ձեզ թվում է, որ դուք հասկանում եք նրա մտքերի ընթացքը, նա բացում է բերանը, և գիտեք թե նա ինչ է ասելու:

Հենց առաջին իսկ բառից  հեշտ լեզու գտաք իրար հետ

Դուք  նոր եք ծանոթացել,  բայց արդեն զրուցում եք հին ընկերների պես: Դա իրոք կախարդական  զգացողություն է, դուք իրար հասկանում եք կես բառից:  Թվում է, թե դուք վերսկսել եք ինչ որ մի ժամանակ կիսատ մնացած զրույցը:

Դուք չեք կարողանում նրանից թաքցնել  ձեր զգացմունքները նրա նկատմամբ

Դուք նրան լիովին վստահում եք և նա հասկանում է ձեզ, կարող եք նրան վստահել ձեր ամենանվիրական գաղտնիքը, դուք չեք կարողանում  զսպել ձեր զգացմունքները նրա նկատմամբ:

Նրա կողքին դուք ձեզ շատ հանգիստ եք զգում

Հարմարավետության զգացումը ոչ մի վայրկյան չի լքում ձեզ, նրա կողքին դուք ձեզ հանգիստ ու շատ հարմարավետ եք զգում: Դուք զգում եք, որ նա  հանուն ձեզ պատրաստ է ամեն ինչի, միայն թե դուք երջանիկ լինեք:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն