Երբ մեր կյանքում հանդիպում են դժվարություններ, մենք դժգոհում ենք, որ Տիեզերքը մեր նկատմամբ բարեհաճ չէ; Եվ երբ մարդու կյանքում անընդհատ վատ բաներ են պատահում, նա կարող է ընկնել դեպրեսիայի մեջ: Կյանքի բոլոր փորձությունները արժանապատիվ կերպով հաղթահարելու համար պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր խնդիր իր մեջ ունի թաքնված օրհնություն: Հենց դժվարություններն են մեզ օգնում ավելի վեր բարրանալ:
Երբ մենք սովորենք շնորհակալ լինել Տիեզերքին ամեն ինչի համար, արժանապատվությամբ ընունելով մարտահրավերը, այդ ժամանակ էլ կսկսվի մեր հաջողության տանող ճանապարհը:
Փոքրիկ տղան որբացել էր: Նրան իր խնամքի տակ էր վերցրել նրա հեռավոր ազգականը, որը շատ դաժան մարդ էր: Նա ծեծում էր երեխային, տալիս էր փտած ու անորակ ուտելիք, օրերով փակում էր մութ նկուղում, թույլ չէր տալիս խաղալ այլ երեխաների հետ: Եվ մի անգամ, երբ նա դաժանաբար ծեծեց տղային, տղան այլևս չդիմացավ և փախավ նրա տանից:
Նա երկար ճամփորդեց, քնում էր որտեղ պատահի, ուտում էր ինչ պատահի, երբեմն գողություն էր անում: Մի օր քնել էր սուսերամարտի դպրոցի աստիճանների վրա: Դպրոցի Ուսուցչի մասին լեգենդներ էին պատմում: Ուսուցիչը տղային տարավ իր տուն: Տղան երախտապարտ էր Ուսուցչին և նրա տանը կատարում էր ամեն սև գործ: Ուսուցիչը տեսնելով տղայի ջանասիրությունը նրան ընունեց իր դպրոց: Տարիներն անցան: Տղան դարձավ մի գեղեցիկ երիտասարդ, նա իր Ուսուցչի արժանի հետևորդն էր, նրա վարպետության մասին խոսում էին ամենուր: Ծեր Ուսուցիչը մահացավ և դպրոցը որպես ժառանգություն թողեց որբ տղային:
Մի օր տղան իր սաների հետ շրջում էր մոտակա գյուղեում, նրանք անցնում էին նրա հեռավոր ազգականի տան մոտով, տան դիմաց մի մարդ էր նստած էր :
-Սա այն մարն է, որից ես փախել եմ, — ասաց նա իր սաներին: Աշակերտները մարտական դիրք ընդունեցին այդ մարուն պատժելու համար:
— Հանգստացեք, սա այն մարդն է, ում ես պարտական եմ այն ամենի համար, ինչ այսօր ունեմ, եթե նա այդպիսին չլիներ, Աստված գիտի, թե ինչ կլիներ ինձ հետ: Նրա շնորհիվ եմ ես բռնել այս ուղին:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն