Փոքրիկ երեխան կանգնել էր կոշիկի խանութի առջև, նայում էր ցուցափեղկին դրված կոշիկներին: Նա ոտաբոբիկ էր ու ցրտից դողում էր: Դրսում արդեն խորը աշուն էր ու զգացվում էր ձմռան շունչը: Մի կին մոտեցավ երեխային ու հարցրեց. «Փոքրիկ, ինչո՞ւ ես ոտաբոբիկ կանգնել ու այդպես լուրջ նայում ցուցափեղկին»:
«Ես խնդրում եմ Աստված պապիկին, որ ինձ մեկ զույգ կոշիկ տա, ես չունեմ»:
Կինը ասաց.
— Արի ինձ հետ, — ու երեխայի ձեռքից բռնած մտավ խանութ:
Խանութում նա խնդրեց բերել մի քանի զույգ գուլպա երեխայի համար: Հետո դիմեց խանութի աշխատակցին.
— Խանութում հնարավորություն կա՞ երեխայի ոտքերը լվանալու համար: Աշխատակիցը նրան ուղեկցեց խանութի հետնամասում գտնվող մի սենյակ, որտեղ լվացարան կար: Կինը տաք ջրով լվաց երեխայի ոտքերը, չորացրեց և հագցրեց գուլպաները: Վերադառնալով խանութ նա խնդրեց երեխայի համար կոշիկներ բերել: Վճարելով կոշիկների և գուլպաների համար, երեխայի հետ միասին դուրս եկավ խանութից: Կինը շոյեց երեխայի գլուխը և ասաց.
— Հուսով եմ հիմա ոտքերդ չեն մրսում:
Երբ շրջվեց, որ հեռանար, երեխան բռնեց նրա վերարկուի թևքից ու արտասվալից աչքերով նրան նայելով հարցրեց.
— Դու Աստծո կի՞նն ես:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն