Article image
Ինչպե՞ս ճանաչել մարդկանց և չսխալվել նրանց հարցում

Ցանկացած մարդու համար շատ կարևոր է, երբ նա ունի հավատարիմ ընկերներ, հավատարիմ մարդիկ, ովքեր երբեք նրան չեն դավաճանում: Սարսափելի է, երբ մի օր հասկանում ես, որ քեզ դավաճանել են: Այդ զգացողությունը այնպիսի տառապանք է բերում, որ երբեմն բառերով հնարավոր չէ նկարագրել:  Բոլորը չեն, որ կարողանում են  ճանաչել մարդկանց: Եվ երբեմն հարց է ծագում, արդյոք հնարավոր է սովորել  ճանաչել մարդկանց:  Այս հարցի պատասխանը  կարելի  գտնել կարդալով այս առակը :

Մի անգամ իմաստունի մոտ է գալիս նրա աշակերտը և հարցնում. 

— Իմաստուն, սովորեցրու ինձ, ինչպես ճանաչեմ մարկանց, ո՞ւմ կարելի է վստահել, ումի՞ց պետք է զգուշանալ:

— Ես նախ կասեմ, թե ումից է պետք զգուշանալ, — պատասխանեց ծեր իմաստունը, — զգուշացիր այն մարդուց, ով շատ համակերպվող է երևում,  ով խոնարհվում է քո առաջ, ցուցադրաբար գրկում է քեզ  և ասում է, որ հատուկ վերաբերմունք ունի քո նկատամբ, ահա այդ մարդուց պետք է զգուշանաս: Հենց նա առաջինը դանակով կհարվածի քեզ մեջքից, կդավաճանի:

— Լավ, իսկ ո՞ւմ կարելի է վստահել, — հարցրեց աշակերտը:

— Վսատհիր նրան, ով ճիտն ասում է դեմքիդ, ինչպիսին էլ որ լինի այդ ճշմարտությունը, Այդպիսի մարդիկ միշտ կողքիդ կկանգնեն դժվար պահին: Կյանքում դժվար է գտնել նման մարդու, բայց երբ մեկ անգամ գտնես այլևս չես կորցնի:

Աշակերտը  շնորհակալություն հայտնեց ծերունուն և  հետևեց նրա խորհրդին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն