Ասում են յուրաքանչյուր կին հասուն տարիքում նմանվում է իր մայրիկին, այդ իսկ պատճառով ես շատ անհամբեր էի սպասում ապագա զոքանչիս հետ հանդիպմանը: Ես իմ սիրած աղջկան ծանոթացրել էի ծնողներիս հետ և եկել էր ժամանակը, որ ես ծանոթանամ նրա մայրիկի հետ: Անկեղծ ասած, ես հոգուս խորքում ինձ աշակերտ էի զգում, որը առաջին անգամ գնալու էր քննության: Իսկ եթե հանկարծ պարզվի, որ շատ խիստ կին է, տարօրինակ բնավորություն ունի, կամ ինձ չհավանի և դառնա իմ երդվյալ թշնամին, այդ դեպքում մնաս բարով երջանիկ կյանք: Շատ պատմություններ էի լսել փեսա-զոքանչ հարաբերությունների մասին: Բայց ինչ արած, այլ ելք չունեի:
Ընկերուհուս հետ գնացինք, նա դռան զանգը տվեց: Դուռը բացեց մի գեղեցիկ ժպտադեմ կին: Անկեղծ ասած, տեսնելով նրա ժպիտը, ուսերիցս կարծես քար ընկավ: Գրկեց աղջկան, համբուրեց:
— Ներս անցեք, սիրելիներս, — ասաց նա, — իմ ֆիրմային ուտեստը սառչում է, երբևէ փռում եփված բադ փորձե՞լ ես, որդիս:
— Ոչ, բայց կարծում եմ, հիմա կփորձեմ:
— Դե իհարկե,- ասաց զոքանչս ու ասաց, — մոռացա ներկայանալ՝ Ալլա:
— Շատ ուրախ եմ հանիպման համար:
Մենք նրա տանը մնացինք մոտ 2 ժամ, սակայն ես չզգացի ինչպես անցավ այդ ժամանակը, անկեղծ ասած չէի ուզում հեռանալ, այնքան ջերմություն կար այդ կնոջ մեջ: Նա մի լուսավոր անձնավորություն է:
Երբ դուրս եկանք նրա տնից, ընկերուհիս ինձ հարցրեց.
— Դե, ինչ կասես, մայրիկս քեզ դուր եկավ:
— Ես նույնիսկ երազում չէի կարող պատկերացնել, որ այդպիսի զոքանչ կունենամ, եթե նա մի քսան տարով երիտասարդ լիներ, ես նրա հետ կամուսնանայի, այլ ոչ թե քեզ հետ:
Ընկերուհիս չվիրավորվեց, իրեն շոյված զգաց ու ասաց.
— Կգա մի ժամանակ, որ ես կդառնամ մայրիկիս նման, իսկ մոտակա տարիներին պետք է տանես իմ քմահաճույքները, մինչև կնմանվեմ նրան:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն