Article image
Ահա այն 5 մթերքները, որոնք «գողանում են» մեր երիտասարդությունը… ինձ համար անակնկալ էր

Բոլորին է հայտնի, որ այն ինչ մենք ուտում ենք ազդում է մեր արտաքին տեսքի և ինքնազգացողության վրա: Մեր ժամանականերում հատկապես պետք է հետևել սննդին, որովհետև  շատ մթերքներ փոխարինվում են տարբեր կոնսերվանտներով, որոնք «գողանում են» մեր առողջությունն ու երիտասարդությունը:  Ահա, թե որոնք են այն մթերքները, որոնք  արագացնում են ծերացումը:

 

Տրանսճարպեր

Տրանսճարպերի չարաշահումը հանգեցնում է ճարպակալման և սրտի հիվանդությունների առաջացմանը, դրանք օրգանիզմում առաջացնում են բորբոքային գործընթացներ: Տրանս ճարպերով հարուստ են  ֆրին,  պոպկորնը,  թխվածքները, կրեկերները, թխվածքաբլիթները,  մարգարինը և այլն:

 

Գլյուկոզա-ֆրուկտոզային օշարակ

Այս օշարակը  փոխարինում է շաքարին,  այն պարունակվում է  գազավորված քաղցրահամ ըմպելիքների արտադրության մեջ, պահածոներում, վաճառասրահներում առաջարկվող քաղցրեղեններում: Այն լավացնում է համը երկարացնում է պահպանման ժամկետը: Այդ օշարակը կարող է հանգեցնել լյարդի հիվանդություններին և սրտային անբավարարությանը, նաև կարող է կարիես առաջացնել, այդ օշարակը պարունակող մթերքները արագացնում են ծերացումը:

 

Աղ

Աղի չարաշահումը ևս արագացնում է ծերացումը, այն նաև  հիպերտոնիայի հիմնական պատճառներից մեկն է: Հնարավորին չափ պետք է քիչ օգտագործել աղ:

 

Ապխտած միս

Երշիկը, խոզապուխտը, բեկոնը և նման այլ մթերքներ պարունակում են կոնսերվանտներ, որոնք  առաջացնում են մաշկային խնդիրներ և  բորբոքային գործընթացներ,  և դրա արդյունքում  մաշկը կորցնում է իր թարմ տեսքը:

 

Ալկոհոլ

Լյարդը միշտ չէ, որ կարողանում է վերամշակել ալկոհոլը,  և ալկոհոլի  չվերամշակված մասը  դառնում է պզուկների, ակնեի,  կանճիռների  առաջացման պատճառ:  Մաշկը կորցնում է իր թարմությունը, թոշնում է:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն