Համոզված եմ, երբ խոսք է գնում է տան գլխավորի մասին, բոլորը նայում են տան տղամարդուն: Սակայն, ճի՞շտ է արդյոք նման մեկնաբանությունը: Իհարկե, ոչ: Սխալ է միայն տան տղամարդուն վերագրել ընտանիքի գլխավորի կարգավիճակը: Եկեք մի փոքր ավելի խորը մտածենք:
Իրականում ոչ ոք չի ժխտում, որ տղամարդը տան գլխավոր անդամներից է, բայց այդ դեպքում ովքե՞ր են տան երկրորդական անդամները, կա ընտանիքում երկրորդական անդամ: Ընտանիքում գլխավոր են բոլորը:
Տղամարդու վրա է դրված ընտանիքին ֆինանսապես ապահովելը: Սա շատ պատասխանատու կարգավիճակ է, որովհետև երբ տան տղամարդը չի աշխատում կամ չի կարողանում բավարար չափով ֆինանսական միջոցներ հատկացնել ընտանիքին, ընտանիքը հայտնվում է ծանր վիճակում: Նա նաև պարտավոր է պաշտպանել իր ընտանիքը:
Սակայն ոչ պակաս կարևոր է կնոջ դերը: Կինն է վարում տնտեսությունը, դաստիարակում երեխաներին, զբաղվում տան մաքրությամբ, հոգ է տանում ընտանիքի անդամների մասին, հետևում է նրանց առողջական վիճակին, երբեմն ամուսնու հետ հավասար աշխատում է: Իզուր չեն ասում, որ կինը ընտանիքի պարանոցն է, և նրա վրա հիմնվում է գլուխը: Այսինքն, ստացվում է, որ երկուսն էլ գլխավոր դեր են խաղում ընտանիքում:
Եվ վերջապես ծնողների բոլոր ջանքերն ուղղված են երեխաների դաստիարակությանն ու երջանկությանը: Եթե ընտանիքում երեխաներ չկան, ապա կարևոր օղակը պակասում է:
Այնպես որ, ընտանիքում գլխավոր ու երկրորդական անդամներ չկան, ընտանիքում բոլորը հավասար են, յուրաքանչյուրը իրականացնում է իր գործառույթը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն