Article image
9 տարօրինակ և անբացատրելի բաներ, որ կարող են տեղի ունենալ ձեզ հետ, երբ դուք քնած եք

Գիշերը քնելիս մենք հույս ունենք հանգստանալ և էներգիա հավաքել, սակայն ոչ միշտ է ստացվում:

Մենք առանձնացրել ենք այն 10 տարօրինակ և անբացատրելի բաները, որ տեղի են ունենում քնած ժամանակ.

  

Քնի պարալիչ

Մարդը արթնանում է գիշերվա կեսին և չի կարողանում շարժվել: Սրան ավելանում են վախենալու հալյուցինացիաները և թվում է, թե սենյակում էլի մեկը կա: Հնում սա կապում էին չար ոգիների հետ:

Սա իրականում տեղի է ունենում այն պատճառով, որ ուղեղն արթնանում է, սակայն մարմինչ ոչ: Վախենալու ոչինչ չկա, պարզապես պետք է լուլացնել մկանները և ամեն բան կանցնի, կամ ուղղակի չպառկել քնելու մեջքի վրա:

 

Հիպնոտիկ հալյուցինացիաներ

Սա այն զգացումն է, երբ մարդը ոչ քնած է, ոչ արթուն և նրա աչքին սկսում են տարօրինակ պատկերներ երևալ: Երեխաների մոտ սա ավելի հաճախ է պատահում: Սա կարող է նաև ի հայտ գալ սթրեսի, վառ երևակայության կամ ալկոհոլի ազդեցության տակ քնելու հետևանքով:

 

Խոսել քնի մեջ

Սա բացարձակ անվտանգ երևույթ է, չնայած որ նման կարգավիճակում մարդը կարող է մատնել իր բոլոր գաղտնիքները:

 

Երազ տեսնել երազում

Մարդը արթնանում է քնից, բայց շուտով պարզում, որ դեռևս քնած է և այսպես շարունակ: Էզոթերիկները վստահեցնում են, որ սա պատահում է միայն արտամարմնային երևույթների հանդեպ նախատրամադրվածություն ունեցող մարդկանց մոտ, իսկ գիտությունը չունի սրա բացատրությունը:

 

Քայլել քնած ժամանակ

Սա քնի պարալիչի հակառակ երևույթն է, երբ ուղեղը քնած է, իսկ մարմինն՝ արթուն: Մարդիկ կարող են քնած քայլել, անգամ լքել տունը և վտանգավոր բաներ անել, իսկ առավոտյան չհիշել ոչինչ:

 

Կրկնվող երազներ

Հավանաբար բոլորի մոտ էլ պատահել է, երբ միևնույն երազը կրկնողաբար տեսել են: Հոգեբանները կարծում են, որ այս դեպքում ուղեղը փորձում է ուշադրություն հրավիրել մի բանի վրա, որ հաճախ չենք նկատում առօրյայում: Պատմությունը կկրկնվի այնքան, մինչև խնդիրը չլուծվի:

 

Ընկնել անկողնուց

Երբեմն մեզ թվում է, թե ընկնում ենք անկողնուց: Սա լինում է այն պատճառով, որ քունը նման է մահվան, սրտի զարկերը և շնչառությունը դանդաղում են, և ուղեղը վախենալով շտապ արթնացնում է մեզ:

 

Դուրս գալ մարմնից

Սա այն վիճակն է, երբ ոչ քնած, ոչ արթուն մարդը իրեն տեսնում է մարմնից դուրս: Գիտնականները դժվարանում են բացատրել սա: Կան մարդիկ ովքեր ինքնակամ են անցնում այս վիճակին:

 

Հանկարծակի ուղեղի լուսավորում քնած ժամանակ

Երբ մենք երկար ժամանակ չենք կարողանում գտնել մի հարցի պատասխան, մենք հաճախ ենք մտածում դրա մասին: Շատ գիտնականներ են այս կերպ հանճարեղ հայտնագործություններ անում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն