Նա կնոջ հետ ապրում էր արդեն շատ տարիներ: Վերջին շրջանում նա զգում էր, որ կնոջ հետ ինչ որ բան է կատարվում և որոշեց հետևել նրան: Նա սկսեց ստուգել կնոջ հեռախոսը: Սկզբում ոչինչ չհայտնաբերեց: Բայց ոչ մի կերպ չէր կարողանում հանդարտվել: Եվ շարունակեց լրտեսել: Եվ այստեղ է ասված, ով որոնում է, նա գտնում է: Նա հեռախոսահամարների մեջ հայտնաբերեց մի տաղամարդու հեռախոսամար, որի հետ կինը հաճախ էր զրուցում: Այդ նույն հեռախոսահամարից կային թե ելքային, թե մուտքային զանգեր: Նա չէր կարողանում հանգստանալ: Երբեք մտքով չէր անցնի, որ կինը կարող էր իրեն դավաճանել:
Կինը սովորականի պես վերաարձավ աշխատանքից, նրա մտքով չէր անցնում, թե տանն իրեն ինչ է սպասվում: Ամուսինը իրենց ամուսնության օրվանից առաջին անգամ ձեռք բարձրացրեց կնոջ վրա, ասաց, թե ինչ է մտածում նրա մասին և դուրս եկավ տանից:
Մի փոքր զբոսնելուց հետո, մտքերը հավաքեց և որոշեց վերադառնալ ու խոսել կնոջ հետ: Նրանց միջև թեժ խոսակցություն տեղի ունեցավ և պարզվեց, որ կնոջը ընդամենը անհրաժեշտ էր ուշադրություն տղամարդու կողմից: Իսկ ամուսինը ողջ օրը աշխատում էր, աշխատանքից վերադառնում էր և մտնում ավտոտնակ, այնուհետև նստում էր հեռուստացույցի առջև, ու հետո գնում էր քնելու:
Ամուսինը, որ իրականում շատ խելացի մարդ էր ու շատ էր սիրում կնոջը, հասկացավ, թե ինչն էր եղել կնոջ նման քայլի պատճառը:
Նա կնոջը բացատրեց, որ դավաճանությունը լավագույն լուծումը չէ, եթե ձանձրանում է ամուսնու կողքին, քանի որ սիրեկանը անցողիկ է, իսկ խիղճը և բարի անունը մարդու հետ մնում են մինչև կյանքի վերջ:
Կինը հույս ուներ, որ ամուսինը կների իրեն, սական ամուսինը բաժանվեց և նա կնոջը ասաց.
— Տղամարդու համար կնոջ նվիրվածությունը բարձր է ամեն ինչից և նա երբեք չի ապրի մի կնոջ հետ, ով դավաճանել է իրեն:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն