Article image
Ամեն բան փորձում եք, սակայն ոչ մի կերպ չի՞ ստացվում նիհարել, ուրեմն հետևեք այս խորհուրդներին. մի դարձեք դիետաների ստրուկը

Հիպոդինամիան մեր ժամանակների  լուրջ խնդիրներից է:  Սա հիվանդություն չէ, այլ կարգավիճակ, ապրելակերպ,  որում գտնվում են մեզանից շատերը:  Այսօր նվազել է ֆիզիկական ծանրաբեռնվածության մակարդակը, մարդիկ վարում  են պասիվ կենսակերպ,  և  դրա արդյունքում ի հայտ են գալիս մի շարք բացասական հետևանքներ: Այսօր շատերն են ձգտում գեղեցիկ կազմվածք ունենալ,  և դիմում են տարատեսակ միջոցների օգնությանը,  անմիջապես փորձում են հեռուստատեսությամբ գովազդվող միջոցները,  սակայն  չեն գիտակցում այն փաստը, որ  ավելորդ կիլոգրամը  հանդիսանում է մի շարք լուրջ հիվանությունների պատճառներից մեկը:

Սխալ կլինի հերքել այն, որ շատ կոսմետոլոգիական պրոցեդուրաներ ու պրեպարատներ  տալիս են զգալի և արագ արդյունք: Բայց ցավոք   այդ արդյունքները հաճախ կրում են ժամանակավոր բնույթ, եթե այդ գործընթացին չի  մասնակցում մեր ենթագիտակցությունը: 

Նախ պատկերացրեք, թե ինչպիսի կազվածք եք ուզում ունենալ,  որքան հնարավոր է վառ պատկերացրեք այդ կերպարը: Այժմ, երբ նպատակը հստակ ընտրված է, վերանայեք ձեր մոտեցումը, ինչ քայլեր եք անում նպատակին հասնելու համար:  Եթե վատ սովորություններ ունեք, ձերբազատվեք դրանցից:  Պարզապես հետևեք հետևյալ կանոններին:

Կերեք դանդաղ, հաշվի առեք այն հանգամանքը, որ  տարբեր մթերքներ տարբեր կերպ են յուրացվում  և ոչ միանգամից:

Կերեք հաճախակի և փոքր չափաբաժիններով, այդպես քաղցի զգացողություն չի առաջանա:

Հաշվի առեք այն փաստը, որ երբ ուտելիս հեռուստացույց եք դիտում կամ երաժշտություն ենք լսում, ավելի շատ եք ուտում:  Եթե որոշել եք ազատվել ավելորդ կիլոգրամներից,  վերջ տվեք այդ սովորությանը:

Մի դարձեք դիետաների գերին, միանգամից մի սահմանափակեք շատ մթերքների օգտագործումը, հատկապես, որոնք սիրում եք, դա արեք աստիճանաբեր:

Զբաղվեք մարմնամարզությամբ: Դա կասկածի ենթակա չէ: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը  օգտակար է և շատ առողջարար է:

Վերջ տվեք  սեփական արտաքինից դժգոհելուն,  դա դժվար թե օգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից: Ամեն կես կիլոգրամ քաշ նվազելու դեպքում խրախուսեք և քաջալերեք ինքներդ ձեզ:

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն