Article image
Կանայք, դուք պետք է անպայման իմանաք թե որ դեղաբույսերն են վտանգավոր ձեր առողջության համար

Կարծիք կա, որ դեղաբույսերից պատրաստված եփուկներն ու թուրմերն անվնաս են, որ դրանք կարելի է օգատգործել առանց սահմանափակումների: Սակայն դա այդպես չէ: Դեղաբույսերից  եփուկները և թուրմերը իսկապես շատ օգտակար են, սակայն  կան նաև դրանց օգտագործման հակացուցումներ: Բացի այդ, որոշ բույսեր, որոնք համարվում են  բացարձակապես անվտանգ, պարունակում են նյութերի, որոնք բացասական ազեցություն կարող են գործել կնոջ օրգանիզմի վրա:

 

Դեղատնային երիցուկ

Այս բույսը հայտնի է իր հրաշալի բուժիչ հատություններով: Այն լայն կիրառություն ունի: Սակայն այն կարող է բացասական ազդեցություն ունենալ  առատ դաշտանի դեպքում; Նույնիսկ անվնաս թվացող երիցուկով թեյը այդ օրերին կարող է առաջացնել  արյունահոսություն և կարող է հանգեցնել ոչ միայն անեմիայի, այլ նաև որոշ գինեկոլոգիական հիվանությունների առաջացմանը:

 

Եղինջ

Եղինջը լայն կիրառություն ունի ինչպես գիտական, այնպես էլ  ժողովրդական բժշկության մեջ: Եղինջը բուժական նպատակներով հակացուցված է օգտագործելը  գինեկոլոգիական  հիվանդությունների  դեպքում: Եղնջի մեջ պարունակվող  ֆիտոնյութերը  կարող են շատ վտանգավոր լինել գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում: Եղինջի եփուկի օգտագործումը հակացուցած է հղիներին, այն կարող է վիժում առաջացնել, էռոզիայի առկայության դեպքում կարող է արյունահոսության պատճառ դառնալ և նույնիսկ հանգեցնել անպտղության:

 

Ալոե

Ալոեն հակացուցված է գինեկոլոգիական նույնիսկ աննշան խնդիրների դեպքում: Մասնագետները  այսպիսի խնիրների առկայության դեպքում  խորհուր չեն տալիս  օգտագործել  ալոեի հյութով լուծույթներ: Այս բույսի ֆիտոնյութերը  ուժեղացնում են արյան հոսքը  դեպի փոքր կոնքի օրգաններ և դրա հետևանքով կարող են սրվել  կանացի միզասեռական օրգանների  քրոնիկական հիվանությունները և կարող են առաջանալ բարդություններ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն