Այս սննդակարգը իր մեջ ոչ մի արտառոց բան չի պարունակում, նաև չի պահանջում զոհողությունների գնալ, պետք է պարզապես պահպանել մի շարք պարզ կանոններ:
— պետք է ուտել օրական 5-7 անգամ, ոչ մեծ չափաբաժիններով, դա թույլ չի տա քաղցի զգացողությունը գլուխ բարձրացնի,
— խմել օրական երկու և ավելի լիտր ջուր, ջուրը հագեցնում է քաղցը և ծարավը, մաքրում է օրգանիզմը տոքսիններից և խարամներից, երիտասարացնում է օրգանիզմը,
— հետևիր սննդի չափաբաժնին, որն ընդունում ես, օրինակ, 150 գ հավի միսը, մի քանի ընկույզը, 1 կտոր հացը, 1 հատ միրգը լիովին բավարար է,
— պետք է նախապատվությունը տալ սեզոնային մթերքներին, դրանք ավելի հարուստ են վիտամիններով,
— սննդակարգում պետք է գերակշռեն սպիտակուցներով հարուստ՝ ձուկ, ձվի դեղնուց, թռչնամիս և բարդ ածխաջրերով մթերքներ՝ ոլոռ, լոբի, կարտոֆիլ, ձավարեղեն, որոշ մրգեր:
— պետք է հրաժարվել յուղալի և բարձր կալորիականությամբ ուտեստներից, աղից, շաքարից:
Վերը ասվածից ենթադրվում է, որ կարելի է ուտել գրեթե ամեն ինչ, սակայն չափավոր, ուշադրություն դարձնելով կալորիականությանը և բացառելով աղի ու շաքարի օգտագործումը:
Տոսկի Ռինոն, ով մշակել է այս սննակարգը, հավատացնում է, որ երկու շաբաթվա ընթացքում այս սննակարգի օգնությամբ հնարավոր է ազատվել 5 – 10 կգ ավելորդ քաշից: Նա հանդիսանում է բազմաթին գրքերի հեղինակ, որոնցում խոսում է առողջ սննդի, ճիշտ սննդակարգի մասին, ընթերցողին է ներկայացնում տարատեսակ պարզ ուտեստներ, որոնք օգնում են մնալ գեղեցիկ և երիտասարդ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն