Այս պատմությունը սիրո, հավատարմության և դավաճանության մասին է:
Մի օր Մայքը որոշեց փորձել կնոջն ու սիրուհուն: Նա գնաց հիվանդանոց իր ընկերոջ մոտ և խնդրեց զանգահարել կնոջն ու սիրուհուն և հայտնել, թե իբր ինքը ենթարկվել է վթարի, կորցրել է ոտքը և անգիտակից վիճակում պառկած է հիվանդանոցում:
Նրա ընկերը զագեց սիրուհուն և ասաց, որ Մայքի վիճակը ծանր է, նա կորցրել է ոտքը և անգիտակից վիճակում է: Աղջիկն ասաց, որ զբաղված է և հիվանանոց գնալու ժամանակ չունի: Մայքը շփոթվեց, այդ աղջիկը շարունակ պնդում էր որ սիրում է իրեն, առանց նրա կյանք չունի, բայց արի ու տես, որ այդպիսի պահին, նա փաստորեն չի ցանկանում գալ և տեսնել իր «սիրելիին»:
Այնուհետև ընկերը զանգեց կնոջը և ասաց, որ Մայքը գտնվում է հիվանանոցում, ծանր վիճակում է և … Կինը չանցած տաս րոպե հիվանանոցում էր, նստել էր ամուսնու մահճակալին ու լաց էր լինում ու շարունակ կրկնում էր.
— Խնդրում եմ, միայն թե ապրիր, ապրիր, ապրիր, խնդրում եմ, չլքես ինձ:
Հետո չպատկերացնելով, որ ամուսինը իրեն լսում է սկսեց մենախոսել, խոսեց իրենց սիրուց, ասաց, որ երբ սիրուհին զանգահարել էր և ասել, որ իրենք միասին են, որ Մայքը իրեն է սիրում, որ լքելու է կնոջը, նա ընկել էր հուսահատության գիրկը: Բայց այժմ նա միայն մի ցանկություն ունի. ողջ և առողջ տեսնել ամուսնուն:
Դժվար է պատկերացնել, թե ինչ էր զգում ամուսինը, երբ լսում էր կնոջ պատմությունը; Մտածում էր, թե որքան ցավ էր նրան պատճառել այդ կնոջը, այն միակին, ով ողջ սրտով սիրում է իրեն:
Սիրեք և գնահատեք ձեր սիրելիներին, նրանք ձեզ սիրում են անկեղծ ու իրական սիրով:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն