Գրեթե բոլոր մարդիկ ունեն վատ սովորություն: Մեկը թուլություն ունի ալկոհոլի նկատմամբ, մյուսը ծխում է, մեկ ուրիշը …:
Կենդանակերպի այս նշանները թուլություն ունեն ալկոոլի նկատմամբ, և այդ թուլությունը պարզապես կործանարար է, նրանք ալկոհոլի հարցում չեն ճանաչում չափ ու սահման:
Ցուլեր
Ցուլերին դուր է գալիս, երբ սեղանին դրված են շատ ուտելիքներ և ըմպելիքներ, դա նրանց համար նյութական ապահովվածության նշան է: Քեֆ – ուրախությունը, համեղ ուտեստները և թանկարժեք գինին նրանց մեծ բավականություն են պատճառում:Ցուլերին դուր է գալիս, ոչ թե ալկոհոլի օգտագործման հետևանքը, այլ այդ ընթացքը: Տոնական երեկոն Ցուլի համար սկսվում է շամպայնով, շարունակվում է պարերով, ավարտվում է ալկոհոլի ազդդեցության տակ վեճով կամ ձեռնամարտով:
Ձկներ
Ձկները խմել չգիտեն, սակայն շատ են սիրում խմել: Ալկոհոլի փոքրիկ դոզան անգամ նրանց վրա ազդում է, սկզբում նրանք ընկնում են երազանքների գիրկը, երևակայում են, իսկ հետո… մյուսների համար անհարմարություններ են ստեղծում առաց դա գիտակցելու: Նրանք կորցնում են ինքնատիրապետումը: Շատ հնարավոր է, որ դեմքով հայտնվեն աղցանի մեջ: Ձկները տոնախմբությունը սկսում են գեղեցիկ, բայց տոնախմբությունը նրանց համար շուտ է ավարտվում, նրանք հազվադեպ են ագրեսիվ դառնում ալկոհոլի ազդեցության տակ:
Խեցգետին
Խեցգետինն իր բնույթով ինտրովերտ է: Եվ նա էքստրովերտ է դառնում միայն ալկոհոլի ազդեցության տակ, նա իր սրամտությամբ և հումորի զգացումով գրավում է բոլորին, նա չի հրաժարվում և ոչ մի բաժակից: Նա ալկոհոլի ազեցության տակ վերածվում է փիլիսոփայի, խոսում է մարդկության, մարդկային ճակատագրերի, կյանքի իմաստի մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն