Article image
«Ալո, ողջույն, սիրելիս… Ողջույն, թանկագինս», այս հեռախոսազրույցը ինձ հուզեց մինչև հոգուս խորքը

— Ալո:

-Ողջույն սիրելիս:  

— Ողջույն թանկագինս,  տղաներով մի փոքր զվարճացանք,  գալիս եմ տուն:

— Գիտես, ես ցանկանում էի ասել… Միայն, խնրում եմ լսիր մինչև վերջ:

— Լավ, ես  լուռ կլսեմ քեզ, սիրում եմ քեզ:

— Լսիր, ներիր, որ խանգարում եմ քեզ, հնարավոր է ես սխալվում եմ, բայց ես հասկանում եմ, որ միայն տառապանք եմ պատճառում քեզ:

— Այս ինչ ես ասում,  ասա, ի՞նչ է պատահել:

— Ես հասկանում եմ,  որ ինձ հետ դու երբեք երջանիկ լինել չես կարող,  ես չեմ կարող քեզ երեխաներ պարգևել, ես կաղոթեմ քեզ համար, որ դու լավ կին ունենաս, որը կկարողանա քեզ երեխաներ պարգևել, ես դժվար թե կարողանամ քայլել, երևի հիմա դու քեզ համար  ընկերուհի ես գտել, ասա ինձ ճշմարտությունը: Ինձ վիճակված չէ երջանկացնել քեզ:

— Ավարտեցի՞ր:

— Դե, հա…

— Այս ի՞նչ մտքեր ունես, այո, ես աշխարհում ամեն ինչ կտայի երեխաներ ունենալու համար,  բայց մի բան լավ հիշիր,  ես քեզ սիրում եմ, ինձ այլ կին պետք չէ, իմ երջանկությունը դու ես, դու ես իմ աշխարհը, այս աշխարհում դու ես այն միակ կինը, որից ես կուզեի երեխաներ ունենալ, թքած այն բանի վրա, որ դու չես կարողանում քայլել, ես քեզ միշտ իմ գրկում կպահեմ:

— Ես վատ կին եմ:

— Բայց իմն ես, իմ միակը, հանգստացիր: Ինձ համար դու շատ մեծ նշանակություն ունես:Ես միշտ քեզ հետ կլինեմ: ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն