Article image
Տոներն արդեն ետևում են, հիմա պետք է անցնել թեթև սննակարգի, այս համեղ, թեթև, բանջարեղենային աղցանը իսկն է այս օրերին

Ամանորին, երբ սեղաններն առատ են ու ամեն կողմից գրավում են  անուշահամ խորտիկները, չուտել չես կարող: Թե տանը, թե հյուր գնալիս  անպայման ինչ որ բան ես ուտում,  մսային, կծու, թթու, քաղցր ուտեստներ, աղանդեր, տարատեսակ ըմպելիքները հաջորում են իրար: Եվ ստացվում է այնպես, որ այդ օրերին մենք մոռանում ենք, որ ստամոքսը չի կարելի է այդքան ծանրաբեռնել և արյունքում  :  տուժում է մարսողական համակարգը:   Տոներն արդեն ավարտվել են և պետք է մի որոշ ժամանակ թեթև սնունդ ընդունել: Այս աղցանը հիանալի տարբերակ է, պատրաստվում է շատ արագ, բաղկացած է բանջարեղեններից, որոնք հիանալի ազդեցություն են գործում  մարսողական համակարգի վրա:

Բաղադրիչներ

3 հատ բազուկ

3 հատ մարինացված վարունգ

3 ճաշի գդալ կանաչ ոլոռ

Պինդ տեսակի պանիր

1 ատամիկ սխտոր

Մայոնեզ

Պատրաստման եղանակը

Բազուկը խաշել և կտրատել մանր խորանարդիկների տեսքով:

Մարինացված վարունգը և պանիրը  կտրատել խորանարդիկների տեսքով և ավելացնել բազուկի վրա, այնուհետև ավելացնել ճզմած սխտորը և կանաչ ոլոռը:

Համեմել աղով, պղպեղով, մայոնեզով:

Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն