Article image
Խորհուրդ է տրվում կարդալ բոլոր մայրիկներին․ Ահա, թե ի՞նչ կլինի ձեր երեխայի հետ, եթե նա սկսի ամեն օր գոնե 1 ձու ուտել

Պարզվում է, որ խոլեստերինի մակարդակը ձվի մեջ թույլ է տալիս երեխաներին ավելի լավ աճել։

Հետազոտողները համարում են, որ այն երեխաները, որոնք աճի հետ խնդիրներ ունեն պետք է հաճախ օգտագործեն ձու։ Դա կարող է լինել հրաշալի լուծում։ 

Այսպիսի եզրահանգման եկել են ԱՄՆ-ի և Էկվադորի հետազոտողների խումբը, ովքեր ուսումնասիրել են այն շրջանների երեխաներին, որտեղ կա սննդի հետ կապված խնդիրներ։

Նրանք պարզել են, որ մեկ ձվի օգտագործումը օրվա մեջ միանգամից կանխել է աճի խոչընդոտումը 47%-ով։ Ինչպես նաև սննդակարգի մեղ տեղ գտած ձուն 74%-ով նվազեցրել է  անբավարար քաշ ունենալու հավանականությունը։ Նույնիսկ վիզուալ կերպով նայելիս, երեխաները ովքեր օգտագործել են ձու, ունեցել են ավելի մեծ տեսք, քան այն երեխաները, ովքեր ընդհանրապես չեն օգտագործել։

Ձուն նաև կարող է սահմանափակել ճարպակալման ահռելի ցուցանիշները։ Այսինքն, այն ունի շատ կալորիաներ, սակայն դրանք բավարար չեն նրա համար, որպեսզի հավաքվի ավելորդ քաշ։

Դեղնուցները իրականում  համարվում են ձվերի ամենասննդարար մասը։ Խոլեստերինը կարևոր դեր է խաղում օրգանիզմում բջիջների գործընթացների կարգավորման համար։ Ձեր ուղեղը փաստացի կազմված է 25%-ով խոլեստերինից, դրա համար էլ կարևոր է  լավացնել ձեր նեյրոնների մեջ կապը։ Դա օգնում է մարդուն ավելի լավ հիշել տեղեկատվությունը և ավելի լավ սովորել։

Իհարկե, ձուն պետք է օգտագործել սահմանափակ կերպով, առանց ֆանատիզմի։ Ամեն օր 1-2 ձուն լիովին բավական է, որպեսզի պահպանի ցանկացած քաշի և տարիքի մարդու օրգանիզմը առողջ վիճակում։