Աղը, պղպեղը և կիտրոնը ծառայում են ոչ միայն որպես համեմունք, դրանք կիրառվում ե նաև բժշկության մեջ և օգնում են բուժել մի շարք հիվանություններ:
Երբ ցավում է կոկորդը
Կոկորդի ցավից կարելի է ազատվել հետևյալ միջոցի օգնությամբ, 1 բաժակ տաք ջրի մեջ խառնել 1 ճաշի գդալ թարմ կիտրոնի հյութ, կես թեյի գդալ սև պղպեղ և 1 թեյի գդալ ծովի աղ, ողողել կոկորդը օրը մի քանի անգամ:
Լեղաքարի քարեր
Մարսողական հյութերի պնդացած կուտակումները որոնք ձևավորվում են լեղապարկում, կոչվում են լեղապարկի քարեր: Դրանք արգելակում են մարսողական համակարգի աշխատանքը և շատ ցավոտ են: Սովորաբար դրանք հեռացվում են վիրահատական ճանապարհով: Կարելի է ազատվել նաև բնական ճանապարհով: Վերցնել 3 ճաշի գալ ձիթայուղ, 1 ճաշի գդալ կիտրոն. 1թեյի գդալ սև պղպեղ և ընդունել:
Ստոմատիտ
1 բաժակ տաք ջրի մեջ լուծել 1 ճաշի գդալ հիմալայական աղ և ողողել բերանի խոռոչը ամեն անգամ ուտելուց հետո:
Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար՛
Մեկ բաժակ տաք ջրի մեջ լցնել ¼ թեյի գդալ աղացած սև պղպեղ, 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ և 1 ճաշի գդալ մեղր, արագացնում է նյութափոխանակությունը, ինչի արդյունաքում էլ քաշը նվազում է:
Սրտխառնոց
Մեկ բաժակ տաք ջրում լցնել ճաշի գդալ կիտրոնի հյութ և 1 թեյի գալ սև պղպեղ: Ըմպել դանդաղ և սրտխառնոցն աստիճանաբար կանցնի:
Ատամնացավ
1 թեյի գդալ աղացած սև պղպեղի վրա լցնել 1 թեյի գդալ մեխակի յուղ և քսել խառնուրդը ցավող ատամի վրա:
Քթից արյունահոսություն
Բամբակի վրա կիտրոնի հյութ քսել և տեղադրել քթանցքի մեջ, գլուխը հետ կախել և արյունահոսությունն անիջապես կդադարի:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն